Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Այս դարի ընթացքում նախկին ԽՍՀՄ տարածքում բնակչությունը 50%-ով կնվազի

Այս դարի ընթացքում նախկին ԽՍՀՄ տարածքում բնակչությունը 50%-ով կնվազի

Հայաստանում ժողովրդագրական ամենամեծ խնդիրներն են արտագաղթը, ծնելիության ցածր և մահացության բարձր ցուցանիշը։ Այս համոզմանն են «7 միլիարդ. հավասարակշռություն, իրավունքներ և հավասար հնարավորություններ» տարածաշրջանային փորձագիտական եռօրյա համաժողովի մասնակից առաջատար փորձագետները։

ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թեա Ֆիրենսն այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանի համար լուրջ ու ցավալի խնդիր համարեց այն, որ երիտասարդները լքում են երկիրը՝ դրսում բարեկեցություն և ավելի լավ ապագա փնտրելու ակնկալիքով։ Նա նկատեց, որ իշխանությունները պետք է ձգտեն ուղիներ փնտրել, որպեսզի երիտասարդությունը մնա ու ջանքերը ներդնի սեփական երկրի առաջընթացի, բարգավաճման գործում։

ՄԱԲՀ հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն Զահիդուլ Հյուքի խոսքով՝ Հայաստանի համար մարտահրավերներ են ծնելիության ցածր մակարդակը, գործազրկությունը և աշխատանքի սահմանափակ հնրավարությունները։ Կառավարությունը պետք է ներդրումներ կատարի, ուղիներ գտնի՝ երիտասարդներին աշխատաշուկայում ներգրավելու համար։ Դա իր հերթին կնպաստի արտագաղթի նվազմանը։

Բնակչության նվազման, ծերացման, ծնելիության, մահացության և միգրացիայի միտումները միահյուսվել ու տարածաշրջանում ձևավորել են ահռելիորեն տարասեռ մի ժողովրդագրական պատկեր: Ակնկալվում է, որ չնայած նախկին Խորհրդային Միության եվրոպական հատվածի՝ ներառյալ Հայաստանի բնակչությունն այս դարի ընթացքում կիսով չափ կնվազի, Կենտրոնական Ասիայի բնակչությունը, ամենայն հավանականությամբ, կաճի 50 տոկոսով: Նման գործընթացների հնարավոր ազդեցությունները բարձրացնում են ազգային ինքնությանը, անվտանգությանը, միգրացիոն հոսքերին վերաբերող հարցեր, ինչպես նաև տնտեսական ու ընդհանուր զարգացման մտահոգություններ, որոնք անհապաղ պատասխաններ են պահանջում:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ