Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ֆիլիպիններն իրեն հռչակել է 7 միլիարդերորդ երեխայի հայրենիքը

Ֆիլիպիններն իրեն հռչակել է 7 միլիարդերորդ երեխայի հայրենիքը

Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են, որ երկրի տարածքում ծնվել է Երկրագնդի 7 միլիարդերորդ երեխան` աղջիկը ստացել է Դանիկո Մայ Կամաչո անունը և ունի 2,5 կգ քաշ:

Նշենք, որ նորածնին և նրա ծնողներին ողջունել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները և տեղական պաշտոնյաներն ու բարեգործները:
Դանիկա Մայը, սակայն, միակ 7 միլիարդերորդ նորածինը չէ, քանի որ ՌԴ Կալինինգրադի մարզում հոկտեմբերի 31-ի գիշերը ծնվել է Պյոտր անունով նորածինը, որը նույնպես հռչակվել էր 7 միլիարդերորդ նորածինը և ՄԱԿ-ի կողմից հաստատված հատուկ հավաստագիրը պետք է տրվի Պյոտրի ծնողներին:

Նշենք, որ ՄԱԿ-ը 7 միլիարդերորդ երեխայի շուրջ ստեղծված այդ իրավիճակը կմեկնաբանի աշխարհի բնակչությանը նվիրված զեկույցի ներկայացման ժամանակ: Այդ մասին հաղորդում է լենտա.ռու(lenta.ru) կայքը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ