Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

«Թերթերը կմահանան, երբ մահանա 20-րդ դարում ծնված վերջին մարդը»

«Թերթերը կմահանան, երբ մահանա 20-րդ դարում ծնված վերջին մարդը»

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով` թերթերը կմահանան այն ժամանակ, երբ մահանա 20-րդ դարում ծնված վերջին մարդը, իսկ հեռուստաընկերություններն ու թերթերը պետք է լրջորեն վերանայեն իրենց մոտեցումները, քանի որ 5-6 տարի հետ լուրջ խնդիրներ կունենան:

Արամ Աբրահամյանի պատկերացմամբ` ապագայում պետք է լինի այնպիսի խմբագրություն, որը զբաղվում է թերթերի, լուսանկարների, վիդեոների սփռմամբ, իր պատմությունները սարքում է դրա շուրջ և ինտերակտիվ է, մարդկանց մեկնաբանելու հնարավորություն է տրված:

«Երկիր» թերթի խմբագիր Բագրատ Եսայանի կարծիքով էլ` «մեր լրագրողներն արդեն դադարել են միայն գրող և թերթում տպագրվող լրագրող լինելուց»: Իսկ այն մշակույթը, որ կար անցյալ դարում, երբ մարդ թերթը վերցնում էր ու սուրճ խմելով նայում, անստիճանաբար վերանում է:

«Եթե հաշվի չառնենք այն, որ մեր հասարակությունը փոխվել է, փոխվել են լուրեր ընկալելու, ինֆորամացիա ստանալու նախընտրելի ձևերը, ուղղակի մի քանի տարի հետո իսկապես խնդիր կունենանք»,- ասաց նա:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանն էլ հավելեց, թե կարծում է, որ մտահոգվելու առիթ չկա. «Արևմուտքն այսօր իր օրակարգում այդպիսի խնդիր չունի, մենք դեռ մտահոգվելու մեծ առիթ չպիտի ունենանք, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ