Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Հոկտեմբերին երկրագնդի բնակչությունը կհատի 7 միլիարդի սահմանը

Հոկտեմբերին երկրագնդի բնակչությունը կհատի 7 միլիարդի սահմանը

Այս տարվա հոկտեմբերի 31-ին երկրագնդի բնակչությունը կանցնի 7 միլիարդի սահմանը: Այդպիսի տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի ժողովրդագրության հիմնադրամը:

Բնակչության հիմնական աճը ապահովվում է Աֆրիկայի և Ասիայի աղքատ պետությունների հաշվին, որոնք աճի նման տեմպերի պահպանման դեպքում կկանգնեն ջրի, մթերքի և աշխատատեղերի անբավարարության խնդրի առջև:

Փորձագետների գնահատականներով` 2025 թ.-ին երկրագնդի վրա բնակվելու է 8 միլիարդ մարդ, իսկ 2083 թ.-ին`10 միլիարդ մարդ:

Պետք է նշել, որ դրան զուգահեռ, Արևմտյան Եվրոպայում, ՌԴ-ում և Ճապոնիայում նկատվում է բնակչության թվի նվազում:

Այս երկրներում յուրաքանչյուր կնոջը բաժին է ընկնում 1,5 երեխա, իսկ Աֆրիկայում և Աֆղանստանում այդ ցուցանիշը 3 անգամ բարձր է: Այս մասին հաղորդում է newsru.com կայքը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ