Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

2020թ. դեպրեսիան հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում կլինի երկրորդը

2020թ. դեպրեսիան հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում կլինի երկրորդը

Աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարում, և Առողջապահության համաշխարհային կազամակերպության հաշվարկներով 2020թ. դեպրեսիան հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում կլինի երկրորդը:

Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախաչաչությունից, Հայաստանում հոգեկան խանգարումներով հաշվառված քաղաքացիների թիվը մոտ 45.000 է:


Հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում գրաված դիրքից: Այդ իսկ պատճառով կարևոր է հասարակության բոլոր շերտերի ճիշտ իրազեկվածությունը տվյալ երևույթի վերաբերյալ:

Ամեն տարի հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության օր, որի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա, որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև հասարակության բոլոր շերտերը` այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից հռչակված այս տարվա կարգախոսն է «Ծավալուն ներդրումներ` հանուն հոգեկան առողջության»:

Հոգեկան առողջության ոլորտում բազմաթիվ են մարտահրավերները և իրոք անհրաժեշտ են ծավալուն ներդրումներ` մարդկային, ֆինանսական, տեխնիկական և այլն, անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք ուղղված կադրերի պատրաստման, բուժման և կանխարգելման բարելավմանը, հոգեկան խանգարում ունեցողների իրավունքներ պաշտպանությանը, ստիգմայի նվազեցմանը և այդ խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացմանը:


Այս գործում կարևոր է նաև մասնագիտական ասոցիացիաների, հոգեկան խանգարումներ ունեցողների ընտանիքների և հասարակական սեկտորի այլ կազմակերպությունների շահագրգիռ ներգրավումը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ