Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ժամանակակից երիտասարդները նախընտրում են «չպաշտպանված» սեքս

Ժամանակակից երիտասարդները նախընտրում են «չպաշտպանված» սեքս

ԱՄՆ–ի և Եվրոպայի երկրներում պահպանակներ չօգտագործող երիտասարդների թիվը զգալիորեն աճել է։ Այդպիսին են հարցման արդյունքները, որն անցկացվել է աշխարհի երեք տասնյակ պետությունների՝ 15–24 տարեկան բնակիչների շրջանում։ Հարցումը նվիրված է Հակաբեղմնավորիչ միջոցների համաշխարհային օրվան։

2011–ին անցկացված հարցման արդյունքները համադրվել են 2009–2010թթ. անցկացված նմանատիպ ուսումնասիրությունների հետ։ Արդյունքում պարզվել է, որ «չպաշտպանվող» երիտասարդներն առավել մեծ թիվ են կազմում Ֆրանսիայում, ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում։

Մասնավորապես, Ֆրանսիայում այդ թիվն աճել է ավելի քան երկու անգամ՝ հարցվածների 19%-ից հասնելով 40%-ի, իսկ Միացյալ Նահանգներում այդ ցուցանիշն ավելացել է մեկ երրորդով՝ 38 %-ից հասնելով 53%-ի, Մեծ Բրիտանիայում՝ մեկ հինգերորդով՝ 36%-ից ՝ 43%-ի։

Հակառակ միտումն է նկատվել Լատինական Ամերիկայի երկրներում. այնտեղ համապատասխան ցուցանիշը, հակառակը, կրճատվել է ՝ 56–ից հասնելով 48%-ի։ Իսկ ահա Հարավարևելյան Ասիայի երկրներում իրավիճակը գրեթե չի փոխվել։

«Ստացված տվյալները ցույց են տալիս, որ շատ երիտասարդներ լավատեղյակ չեն սեռական կյանքի մասին, ամաչում են գնել հակաբեղմնավորիչ միջոցներ կամ զուգընկերոջից պահանջել դրանց օգտագործումը»,–հարցման արդյունքները մեկնաբանելիս ասել է Ընտանիքի պլանավորման միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ջենիֆեր Վուդսայդը։

Հարցմանը մասնակցել են 6000 մարդ՝ աշխարհի 29 երկներից, հաղորդում է MIGnews-ը։

Սկզբնաղբյուր. Tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ