Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մահացության նվազեցման ՄԱԿ -ի ծրագիրը ժամանակին չի կատարվի

Մահացության նվազեցման ՄԱԿ -ի ծրագիրը ժամանակին չի կատարվի

«Lancet» բժշկական ամսագրում հրապարակված զեկույցի համաձայն 137 զարգացող երկրներից միայն 9 կհասնաեն Միավորված Ազգերի Կազմակերպության «Հազարամյակի զարգացման մարտահրավերներ» -ի կողմից սահմանված կանանց և երեխաների առողջության պահպանման ցուցանիշերին:

Ըստ զեկույցի հեղինակների` հասարակածային Աֆրիկայի երկրներից ոչ մեկը մինչև 2015 թիվականը չի կարողանա հասնել մանկական մահացության կրճատման ծրագրով սահմանված նպատակներին: Իսկ այդ տարածաշրջանի 27 երկրներ կհասնեն դրան միայն 2040թ.-ին:

Սակայն, հեղինակները նշում են, որ այլ երկրներում ՄԱԿ - ի կողմից ընդունված ցուցանիշներին հասնելու հարցում զգալի առաջընթաց է նկատվում:

«Հազարամյակի զարգացման մարտահրավերներ» -ն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 2000 թվականին: Ծրագրի չորրորդ նպատակը մինչև 2015 թվականը 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում մահացության ցուցանիշը 1990 թ.-ի համեմատ 2/3 կրճատլն է:

Հինգերորդ նպատակը` հղի կանանց և առաջին անգամ ծննդաբերողների շրջանում մահացության մակարդակի 3/4 նվազեցումն է, նույն ժամանակահատվածում.

Սիեթլի հետազոտողների թիմը նշում է, որ անցյալ տարի աշխարհում 7,2 միլիոն երեխա է մահացել, որը 1990 թվականի 11.6 մլն-ի համեմատ առաջընթաց է:

Չինաստանը, Ռուանդան և Բոտսվանան այն երկրներն են, որտեղ վերջին տասնամյակում զգալիորեն արագացվել են մանկական մահացությանը խնդրի լուծման տեմպերը:

Մայրերի և հղի կանանց շրջանում ամենաբարձր մահացության ցուցանիշը Էրիթրեայում, Լիբերիայում և Աֆղանստանում է:
Ամենացածրը` Իսլանդիայում և Ավստրիայում:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ