Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Սիրիայում զարգանում է դեղագործական արդյունաբերությունը

Սիրիայում զարգանում է դեղագործական արդյունաբերությունը

Սիրիայի դեղագործական արդյունաբերությունն ապահովում է երկրի ներքին պահանջարկի 91%-ը, իսկ մյուս 9%-ը բաժին է ընկնում պատվաստանյութերին, ինչպես նաև արյան և քաղցկեղային հիվանդություններին հակազդող դեղամիջոցներին, որոնց արտադրությունը պահանջում է բարձրագույն տեխնոլոգիաների ներդրում:

Սիրիայի`դեղագործության գծով առողջապահության փոխնախարար Ռաջվա Ջբեյլին «SANA» լրատվական գործակալությանը հայտնել է, որ մոտ ապագայում ծրագրվում է, միջազգային չափանիշներին համապատասխան, մի շարք նոր դեղագործական լաբորատորիաների շահարկումը, որոնք մասնագիտանալու են արյան, արտրիտի, մաշկային և քաղցկեղային հիվանդությունների դեմ դեղամիջոցների, ինչպես նաև պատվաստանյութերի արտադրության գործում:

Փոխնախարարի խոսքերով` ներքին շուկայում զգալիորեն նվազել է նաև կեղծ դեղամիջոցների չափաբաժինը, ինչը հնարավոր է դարձել կառավարության համապատասխան օրենսդրական նախաձեռնության շնորհիվ, որը նախատեսում է չափազանց խիստ պատժամիջոցներ` այդ գործով զբաղվողների համար:

Իսկ գնագոյացումը կատարվում է համաշխարհային շուկաներւմ հումքի արժեքի, նրանց ստեղծման համար օգտագործվող այլ ակտիվ նյութերի և արտադրության համար պահանջվող ծախսերի համադրմամբ` նպատակ ունենալով դեղամիջոցները հնարավորինս մատչելի դարձնել սպառողների համար:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ