ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
ՄԱԿ–ը ահազանգում է. մարդկությունը մահանում է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների 4 տեսակից
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փորձագետներն այն եզրակացության են եկել, որ աշխարհում մահացության դեպքերի մեծամասնության գլխավոր պատճառը ոչ ինֆեկցիոն հիվանդություններն են, ինչպես օրինակ, քաղցկեղը, շաքարային դիաբետը, սրտի և թոքերի հիվանդությունները։
Ինչպես նշվում է կազմակերպության հրապարակած նոր զեկույցում, աշխարհում մարդկանց մահացության բոլոր դեպքերի 2/3–ը գրանցվել է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վերոնշյալ 4 տեսակներից։
Մասանգետներն անհանգստացած են, քանի որ այդ հիվանդությունների մասշտաբներն արագ կերպով ընդլայնվում են։ Զեկույցում նշվում է, որ քանի դեռ միջազգային հանրությունն իր ջանքերը համախմբել է ինֆեկցիոն հիվանդությունների (ինչպիսիք են՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ը, մալարիան և տուբերկուլյոզը) դեմ պայքարում, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վերոնշյալ 4 տեսակները զարգացող երկրներում «աննկատ առաջին պլանում են հայտնվել և արդեն գլոբալ համաճարակի վերածվել»։
Զեկույցի համաձայն՝ 2008թ. աշխարհում ոչ ինֆեկցիոն հիվանդություններրից 36 մլն մարդ է մահացել (մահացության դեպքերի ընդհանուր թվի 63 տոկոսը)։ Դեպքերի 80 տոկսը գրանցվել է զարգացող երկրներում, ընդ որում, մահացածներից 9 միլիոնը մինչև 60 տարեկան տղամարդիկ և կանայք են եղել։
Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՌՌ ՏԱՍՍ» գործակալությունը, զեկույցի հեղինակները կանխատեսում են, որ 2030թ. ոչ ինֆեկցիոն հիվանդությունները 52 մլն մարդու կյանք կխլեն։
Փորձագետներն այդ տագնապալի դինամիկան պարզաբանում են ռիսկի այնպիսի աճող գործոններով, ինչպիսիք են՝ ծխելը, անառողջ սնունդը, ֆիզիկական ակտիվության պակասը, գիրությունը և ալկոհոլի չարաշահումը։ Մասնագետները խոստովանում են, որ որոշակի դեր են խաղում նաև ուրբանիզացիայի բացասական ազդեցությունը, առևտրի գլոբալիզացիան, ծերացող հասարակությունը։
22.06.2011 Կարդացեք նաև
29.11.2019
29.11.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ