Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մարդու օրգանիզմի 90 տոկոսը կազմված է մանրէներից. գիտնական

Մարդու օրգանիզմի 90 տոկոսը կազմված է մանրէներից. գիտնական

Պարզվում է, որ մարդու մարմինը գրեթե ամբողջովին կազմված է միկրոօրգանիզմներից։ Սակայն վախենալ պետք չէ, գրում է Daily Mail–ը. այդ էակները կյանքի օտարածին տարրեր չեն։ Տրիլիոնավոր մանրէների համար մարդու օրգանիզմը կարծես հարազատ տուն լինի։
«Ըստ էության՝ մեր միայն 10 տոկոսն է մարդկային, մնացածը՝ մանրէներ են», – հավաստիացնում է Իռլանդիայի Կորկ ինստիտուտից Ռոյ Դ. Սլիթորը։

Գիտնականի տվյլաներով՝ մարդու մարմնում կա մոտ 500 տեսակի մանրէ, որոնց բազմացման արդյունքում հասուն մարդու օրգանիզմում միաբջիջ օրգանիզմների թիվը կազմում է մոտ 100 տրիլիոն. օրինակ միայն աղիքներում ապրում է մոտ 2 կգ մանրէ։

Սլիթորի խոսքերով՝ մանրէները ոչ միայն մեր անբաժանելի մասն են, այլ նաև՝ մեր անփոխարինելի օգնականները՝ նպաստելով մեր իմունային համակարգի ամրապնդմանը, մարսողոթյանն ու վիտամինների արտադրությանը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ