Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Դարաշրջանի վերջին Երկրի բնակչությունը կավելանա մինչև 10 մլրդ մարդ

Դարաշրջանի վերջին Երկրի բնակչությունը կավելանա մինչև 10 մլրդ մարդ

Երկրի բնակչությունը, որն այս պահին քիչ փոքր է 7 մլրդ-ից, հարյուրամյակի ավարտին կհասնի մինչև 10,1մլրդ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մասնագետների պատրաստած զեկույցում:


Ինչպես կանխատեսում են փորձագետները` այս տարվա հոկտեմբերին մարդկության քանակը կգերազանցի  7 մլրդ-ը:  2023 թ. աշխարհում կապրի 8 մլրդ մարդ, իսկ 2041թ.` 9 մլրդ, 2100 թ. կհաշվարկվի 10,1 մլրդ մարդ:

 

Մասնագետների խոսքերով` բնակչության ամենամեծ աճը տեղի կունենա բարձր ծնելիությամբ շրջաններում՝ Աֆրիկայի Հարավային Սահարայում, Ասիայում, Օվկիանիայում, Լատինական Ամերիկայում:  Համաձայն կանխատեսումներին՝ Աֆրիկա մայրցամաքում մարդկանց քանակը կեռապատկվի` ներկայիս 1մլրդ-ից դարավերջում հասնելով 3,6 մլրդ-ի: Ինչպես բացատրում են ՄԱԿ-ի աշխատակիցները` այս զարգացող երկրներում բացակայում է ծնելիության վրա պետական հսկողությունը, զարգացած է բազմակնությունը, կանայք ամուսնանում են վաղ հասակում և տեղեկացած չեն հակաբեղմնավորիչ միջոցների մասին:


Բնակչության աճ կնկատվի նաև զարգացած երկրներում: Փորձագետների խոսքերով` կավելանա ԱՄՆ-ի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի բնակչությունը:


Կաճի նաև աշխարհում կյանքի միջին տևողությունը` ներկայիս 68-ից 2100 թ. կհասնի 81-ի:  Առաջին հերթին դա տեղի կունենա շնորհիվ աֆրիկյան մայրցամաքում մահացության նվազման` ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում նոր դեղամիջոցների ստեղծման պարագայում:

Սկզբնաղբյուր. remedium.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ