Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մոլորակի հոգեկան առողջությունը կփրկի յոդը և ոչ թե թեժ գծերը

Մոլորակի հոգեկան առողջությունը կփրկի յոդը և ոչ թե թեժ գծերը

«ԱՀԿ տվյալներով` մոլորակի ամեն 4-րդ-5-րդ բնակիչը տառապում  է հոգեկան խանգարումներով, իսկ 2020 թ. դեպրեսիան հիվանդանությունների մեջ առաջին տեղը դուրս կգա»: Այս խոսքերը, որոնք  ասել է առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան Առաջին գլոբալ կյանքի առողջ ապրելակերպի և ոչ վարակային հիվանդությունների նախարարական գիտաժողովին, գրավել են լրագրողների ուշադրությունը: Իրավ, այսօր հոգեկան խանգարումը հիվանդությունների շարքում 4-րդն է`  արյան շրջանառության, ուռուցքաբանական և թոքերի հիվանդություններից հետո: Եվ, եթե առաջին եռյակի ռիսկի գործոններն ակտիվորեն քննարկվում են և շատ բան այստեղ կապված է սովորույթների ու ապրելակերպի հետ, ապա հոգեկան խանգարման հարցերը չեն հայտնվում գործունեության ակտիվ դաշտում:  Ուստի միջոցառումներ, որոնք ունակ են արգելակել աշխարհում դեպրեսիայի համաճարակային զարգացումը, այսօր չկան:

 

ԱՀԿ տվյալներով` մեր մոլորակի վրա մոտ կես միլիարդ հոգեկան հիվանդ կա: Հաշմանդամության և վաղաժամ մահվան դեպքերի 10-ից 5-ը կապված են հոգեկան խանգարումների հետ: Հատկապես վտանգված է երիտասարդները և դեռահասները: Շատ պերճախոս և մատնանշական են ԱՄՆ-ի վիճակագրական տվյալները. 15% աղջիկներ բառացիորեն կորցնում են բանականությունը` նիհարելու համար սննդակարգերի հողի վրա: Մոտ 5% աղջիկներ տառապում են անոռեքսիայով (անախորժություն) և բուլիմիայով (մշտաքաղցություն):

 

Մոլորակի հոգեկան առողջության վրա ազդող գործոնների մեջ  ԱՀԿ-ն սոցիալ-տնտեսականի կողքին բերում է նաև յոդի դեֆիցիտը, ցույց տալով, որ այն շրջաններում, ուր խմելու ջուրը սկսել են յոդացնել և լայնորեն կիրառում են յոդացված աղ, դրությունը բարելավվում է: Այսպիսով թեժ գծերի լայն տարածումը հոգեկան հիվանդությունների և ինքնասպանությունների վիճակագրության վրա ազդեցություն չունեն:  

Սկզբնաղբյուր. zdr.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ