Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Եվրոպան արգելում է ցողունային բջիջները, գիտնականները բողոքում են

Եվրոպական դատարանի (European Court of Justice)  գլխավոր փաստաբանը կոչ է անում արգելել տեխնոլոգիաների՝ սաղմնային ցողունային բջիջների կիրառմանը բոլոր արտոնագրերը, բարոյական հիմքերով: Եվրոպական 13 առաջատար գիտնականներ այս անվանել են «աղետալի» Եվրոպայի համար, քանի որ այսօր ցողունային բջիջների օգնությամբ գիտականներն ակնկալում են լուծել այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսք են կուրությունը և ողնուղեղի վնասվածքը:


Սաղմնային ցողունային բջիջները վերցվում են մարդկային սաղմից՝ չպահանջված էքստրակորպորալ բեղմնավորումից հետո` մի քանի օրականում: Հակառակ դեպքում այդ սաղմերը կամ սառեցվում են կամ ոչնչացվում: Ամերիկյան երկու ընկերություն արդեն թույլտվություն են ստացել և այժմ նոր տեխնոլոգիաների  կլինիկական փորձություններ են կատարում մարդկանց վրա:Մի քանի դեղագործական ընկերություններ պատրաստ են նաև Եվրոպայում ներդրումներ կատարել բջջային տեխնոլոգիաների հետազոտություններում: Գիտնականների կարծիքով, եթե արգելքն ընդունվի, «դա կլինի արգելք կյանքերի փրկության տեխնոլոգիաների մշակման համար»:

Սկզբնաղբյուր. zdr.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ