ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
2010 թ-ին արձանագրվել է ծնելիության բացարձակ թվաքանակի 0.9 % աճ
2010 թվականի արդյունքների հիման վրա օպերատիվ ամփոփված ժողովրդագրական ցուցանիշներով ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2011թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3262.2 հազ.մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ... Ստեփան Մնացականյանը:
««Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թվականի հունվար-դեկտեմբերին» տեղեկատվական ամսական զեկույցի համաձայն` նախորդ տարեսկզբի նկատմամբ արձանագրվել է թվաքանակի 12.7 հազ-ով աճ (0.4%), 2010 թ-ին արձանագրվել է ծնելիության բացարձակ թվաքանակի աճ` 0.9%-ով (2010 թ-ին գրանցվել են 44810 ծնվածներ, 2009 թ-ի 44413 ծնվածների համեմատ), իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով, կազմել է 13.8 պրոմիլ` 2009 թ-ի 13.7 պրոմիլի դիմաց, մահացության ընդհանուր գործակիցը 2010 թ-ին 2009 թ-ին արձանագրված մահացության մակարդակի համեմատ աճել է` 0.1 պրոմիլային կետով (2010 թ. մահվան 28008 դեպք, 2009 թ-ին արձանագրված 27560-ի դիմաց), գրանցվել է մայրական մահացության 4 դեպք` 2009 թ-ի 12 դեպքի դիմաց, կյանքի առաջին տարում արձանագրվել է մանկական մահացության 506 դեպք (11.5 % աճ), իսկ մանկական մահացության գործակիցը կազմել է 11.3 պրոմիլ` 2009 թ-ի 10.4 պրոմիլի համեմատ (1000 կենդանի ծնվածի հաշվով)», - նշեց Ս.Մնացականյանը:
Բանախոսի հաղորդմամբ` 2010թ. գրանցված ամուսնությունների քանակը 2009 թ-ի համեմատ նվազել է 4.2 %-ով և կազմել 17984, իսկ ամուսնալուծությունների քանակն աճել է 5.9%-ով և կազմել 2997 (1000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 167 դեպք, 2009 թ-ին`151):
«Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թվականի հունվար-դեկտեմբերին» տեղեկատվական ամսական զեկույցը երկրի 2010 թվականի սոցիալտնտեսական վիճակն արտացոլող համեմատաբար ընդգրկուն վիճակագրական յուրաժամանակ (օպերատիվ) հրապարակումն է: Զեկույցի բովանդակությունը ներկայացվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից մշակված Տվյալների տարածման ստանդարտներով սահմանված հատվածներին համապատասխան:
Կարդացեք նաև
29.11.2019
29.11.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ