Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցին, ըստ ԱՀԿ-ի, մահանում է ալկոհոլից

Յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցին, ըստ ԱՀԿ-ի, մահանում է ալկոհոլից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` ալկոհոլը  աշխարհի բոլոր մահերի գրեթե 4%-ի պատճառն է: Ինչպես հաղորդում է BBC-ին, սպիրտային խմիչքների չարաշահումից ավելի շատ մարդ է մահանում, քան ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից և պատերազմներից: Եկամուտների աճը Ասիայի և Աֆրիկայի երկրներում հանգեցնում է ալկոհոլամոլության աճի, և զարգացած երկրներում ավելի ու ավելի հաճախ է թունդ հարբեցողություն նկատվում: Ալկոհոլի օգտագործման պատճառով ամենաբարձր մահացությունն արձանագրված է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Այնտեղ յուրաքանչյուր հինգերորդ մահը կապված է սպիրտային խմիչքի օգտագործման հետ:

 

Ընդհանուր առմամբ, կապված ալկոհոլի օգտագործման հետ, ամեն տարի մահանում է մոտ 2,5 մլն մարդ: Մինչդեռ, ինչպես նշվում է ԱՀԿ-ի զեկույցում, երկրների մեծ մասը չի շտապում խիստ միջոցներ ձեռնարկել  սպիրտային խմիչքների օգտագործման հսկողության ուղղությամբ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ