Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը։   


Կանբերացի Արգետ Մաքենզին ծնվել է եզակի արատով (10-12 հազար նորածիններից մեկի մոտ է հանդիպում)` լեղուղիների աթրեզիայով, այսինքն լեղածորանները միացած չեն եղել 12-մատնյա աղիքի հետ և ավարտված են եղել «կույր» եզրերով, ինչը լեղու կանգի առաջացման պատճառ է դարձել։ Դա, որպես կանոն, բերել է լյարդի անբավարար աշխատանքի։ Այդ պատճառով աղջնակի լյարդի փոխպատվաստման կարիք է առաջացել։


Երբ Վեստմիդ քաղաքի մանկական հիվանդանոցի վիրաբույժ Ալբերտ Շանը մեծահասակ դոնորի լյարդից մի հատված էր փոխպատվաստում, պարզվեց, որ տրանսպլանտատը չափազանց մեծ է և սեղմում է արյունատար անոթներին։ Այդ ժամանակ վիրաբույժը, որը տեղյակ էր նման վիրահատությունների դեպքում պինգ-պոնգի գնդակի օգտագործման մասին, որոշեց կիրառել այդ մեթոդը։ Նա գնդակի օգնությամբ պատնեշ ստեղծեց պատվաստված լյարդի և աղջնակի արյունատար անոթների միջև։ Այդպիսով վերականգնվեց արյան նորմալ հոսքը։


Վիրաբույժի կարծիքով, գնդակը ժամանակի ընթացքում կպատվի լյարդի հյուսվածքով, և այն հեռացնելու անհրաժեշտություն չի առաջանա։ Հետվիրահատական վերականգնումն անցել է առանց բարդությունների, և ներկայումս աղջնակը լիովին առողջ է։ Ոգեշնչված վիրաբույժն ու իր աշխատակիցները պինգ-պոնգի գնդակի օգտագործման շնորհիվ հաջողությամբ կատարել են ևս մի քանի այլ վիրահատություններ։

Սկզբնաղբյուր. Medlinks.ru
Աղբյուր. Առողջապահություն 02.2009
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ