Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մարդու հոգեկան առողջության համար սովորական կյանքն ավելի վտանգավոր է, քան պատերազմը

Մարդու հոգեկան առողջության համար սովորական կյանքն ավելի վտանգավոր է, քան պատերազմը

Զինվորները, որոնք իրենց ծառայությունն անցկացնում են թեժ կետերում, ավելի քիչ են ենթարկվում սթրեսի, քան այն մարդիկ , ովքեր ապրում են առօրյա կյանքով:


Բրիտանացի հոգեբան փորձագետները պարզել են, որ օրինակ, փրկարարները, ոստիկանության կամ շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներն ավելի շատ են ենթարկվում սթրեսի, քան զինվորականները:


Նրանց տվյալներով 2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին Իրաքում ծառայող 5 զինվորներից միայն մեկն է ունեցել հոգեբանական սթրեսի ախտանշաններ: Հոգեկան խանգարման ախտանշաներ նկատելի են եղել հատկապես կանանց և շարքային զինծառայողների մոտ:

Ինչպես հաղորդում է MIGnews.com. կայքը, նմանատիպ հետազաոտություն անցկացվել է նաև փրկարար ծառայության աշխատակիցների շրջանում: Արդյունքները գրեթե նույնն են եղել:

Փորձագետների կարծիքով, սթրեսային իրավիճակները հաղթահարել զինվորականներին օգնում են մշտական հոգեբանական պատրաստվածությունը և հանգստյան օրերը, որոնք նրանք անցկացնում են ռազմական գործողություններից դուրս տարածքում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ