Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Թափառական շների խնդիրն ամբողջովին չի լուծվել ոչ մի երկրում. WSPA

Անօթևան շների խնդիրը շատ լուրջ է ինչպես զարգացած, այնպես էլ աշխարհի զարգացող երկրներում, և այն դեռ վերջնական չի լուծվել ոչ մի երկրում, ասաց Կենդանիների պաշտպանության համաշխարհային ընկերության (World society for the Protection of animals - WSPA)  ներկայացուցիչ Ջո Լին (Joy Lee)։


«Թափառական շները միշտ եղել են, դա հաստատված ավանդույթ է դարձել։ Քաղաքակենտրոնացման և գլոբալացման գործընթացների արդյունքում ավանդույթը վերածվել է խնդրի»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Լին։

Ըստ նրա, խնդիրը լուծելու համար պետք է հասկանալ փողոցներում թափառող շների հայտնվելու իրական պատճառը։ «Սխալ պատկերացում կա, թե անօթևան շները ծնվում են միայն անօթևան շներից։ Սակայն, նրանց միջև մեծ տոկոսը ընտանի կենդանիների՝ փողոց են նետված ձագերն են կազմում։ Այս դեպքում բոլոր միջոցներն անօգուտ կլինեն, մինչև նրանց տերերի հետ համապատասխան աշխատանքներ չանցկացվեն»,- ընդգծեց WSPA ներկայացուցիչը։

Նա նաև նշեց, որ Եվրոպայում խնդիրը լուծելն ավելի հեշտ է, քան Ասիայում, քանի որ ասիական երկրներում նույնիսկ ընտանի կենդանիները փողոցում են ապրում՝ տիրոջ տան մոտակայքում, և նրանց համար հատուկ առանձնացված տեղ չունեն։

Dogs Trust միջազգային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կլարիսա Բոլդուինն (Clarissa Baldwin)  իրեն հերթին նշեց, որ այս հարցում շատ կարևոր է տարբեր երկրների փորձի փոխանակումը։

«Խնդրի լուծման մի քանի տարբերակներ կան, սակայն դրանցից ոչ մեկը կատարյալ չէ, այդ պատճառով պետք է միասին աշխատելով՝ համադրենք դրանք»,- ասաց նա։

Սկզբնաղբյուր. ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ