Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Հայկական շուկան ողողված է կեղծ ապրանքներով. Արմեն Ազիզյան

Հայկական շուկան ողողված է կեղծ ապրանքներով. Արմեն Ազիզյան

Թեև Հայաստանում մտավոր սեփականության ոլորտը կարգավորվում է համապատասխան օրենքներով, կառավարությունն էլ մտադիր է օրենսդրական դաշտը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնել, սակայն հեղինակները չեն կարողանում իրենց իրավունքների պաշտպանության հարցում արդյունքի հասնել:

 

Այս մասին այսօր Երևանում Եվրամիության խորհրդատվական խմբի աջակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության տնօրեն Արմեն Ազիզյանը: Ըստ նրա` հայկական շուկան այսօր ողողված է կեղծ ապրանքներով: Կեղծվում է հիմնականում հայտնի բրենդ ունեցող ընկերությունների արտադրանքը: «Օտարերկյա ընկերությունները շահագրգռված չեն Հայաստանում իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվել:

 

Ասում են` Հայաստանը փոքր շուկա է, մեր կորցրած գումարները մեծ թիվ չեն կազմում»,- իր մտահոգությունը հայտնեց Ազիզյանը: Գործակալության տնօրենի կարծիքով՝ այս դաշտում պետք է կարգուկանոն հաստատի կառավարությունը. «Կառավարությունը պետք է այս հարցի լուծման համար գործի դնի իր լծակները»: Մտավոր սեփականության ոլորտում ստեղծված խառնաշփոթը, ըստ Ազիզյանի, չի կարողանում վերացնել նաև ոստիկանությունը: Հինգ տարի առաջ նմանօրինակ հանցագործությունների դեմ պայքարելու համար ոստիկանությունում ստեղծված ստորաբաժանումը, նրա խոսքով, արդյունավետ չի գործել:

 

«Այդ հանցագործությունները, եթե չեն ավելացել, հաստատ չեն նվազել»: Բանախոսը հույս հայտնեց, որ վարչապետի կողմից ստեղծված համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովը կկարողանա այս ոլորտում վերացնել իրավախախտումները: «Սայլը տեղից շարժելու համար պետք է մշակել պայքարի մեխանիզմներ, տարաբնույթ միջոցառումներ իրականացնել»,- ընդգծեց նա: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի խոսքով` Հայաստանը մեծ ուշադրություն պետք է դարձնի մտավոր սեփականության ոլորտը կարգավորող օրենսդրության կիրարկմանը: «Օրենսդրական դաշտի կատարելագործումն ու օրենքների կիրառումը ոստիկանության և մաքսային ծառայության` այս ուղղությամբ իրականացված աշխատանքներն արդյունավետ կդարձնեն»,- ընդգծեց նա: Նշենք, որ ԵՄ աջակցությամբ Հայաստանում անցկացվող մտավոր սեփականության իրավունքների վերաբերյալ առաջին սեմինարն աշխատանքները կշարունակի նաև ապրիլի 16-ին:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ