Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Հոգեբան. «Ամբողջ աշխարհում արդարության արժեքի անկում է տեղի ունեցել»

Հոգեբան Կարինե Նալչաջյանը, այսօր հրավիրված ուսուլիսում խոսելով արդարության և բարոյականության մասին, նշեց, որ արդարությունն արժեք է, որը մարդկային հարաբերությունները հոգեբանորեն դարձնում է խաղաղ, հանգիստ:

 

Հոգեբանի խոսքերով, հասարակության մեջ որքան շատ են այն մարդիկ, որոնք մտածում են, որ աշխարհն արդար է, այնքան մեծ է հնարավորությունը, որ այդ աշխարհն, իսկապես, արդար կլինի:

 

«Եթե մենք մտածում ենք, որ չկա արդարություն, ապա հակված ենք դառնում անարդար քայլեր կատարելու, իսկ եթե մտածում ենք, որ արդարություն է տիրում, ապա հակված ենք լինում արդար քայլեր կատարելու»,- ասաց նա: Կ. Նալչաջյանը նշեց, որ արդարությունից է բխում նաև բարոյականությունը:

 

«Սակայն տարբեր մշակույթներում բարոյականության չափանիշները կարող են շատ տարբեր լինել: Մի երկրում մարդու մի արարք կարող է համարվել բարոյական, սակայն նույն արարքը մեկ այլ երկրում կարող է համարվել անբարոյական»,- ասաց նա: Ըստ հոգեբանի, բարոյականությունը յուրաքանչյուր մարդու ներքին սահմանդրությունն է, քանի որ բարոյականությունը սահմաններ է դնում մարդու առջև:

 

«Լավ կլինի, որ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող մարդկանց բարոյականությունը ինչ-որ ձևով ստուգվեր, քանի որ պատասխանատու պաշտոնը բարոյականություն է պահանջում: Եթե պատասխանատու պաշտոնները զբաղեցնում են բարոյական հասունության ցածր մակարդակ ունեցող մարդիկ, ապա նրանք կատարում են ոչ բարոյական արարքներ»,- ասաց նա: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում արդարության արժեքի անկում է տեղի ունեցել, իսկ ճգնաժամային իրավիճակում մարդու բարոյականությունը նահանջ է ապրում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ