Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Վերնոլորտում օզոն քայքայող հիմնական նյութերի պարունակությունը նվազում է

Նախօրեին ՄԱԿ-ում գրանցված վերջին պետությունը` Թիմոր Լեստեն, վավերացրել է Օզոնային շերտի պահպանությանը վերաբերող պայմանագիրը: Այսպիսով, արդեն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանն անդամակցում է ամբողջ աշխարհը:

 

«Սա նախադեպը չունեցող իրադարձություն է. չկա մեկ այլ միջազգային պայմանագիր, որին անդամակցեն աշխարհի բոլոր երկրները: Պետք է նշել, որ 1987-ի սեպտեմբերի 16-ին 36 երկիր ստորագրելով այս արձանագրության տակ, պայմանավորվել են կրճատել, իսկ հետո էլ ամբողջությամբ դադարեցնել օզոն քայքայող նյութերի արտադրությունը:

 

Նման աշխատանքներ իրականացվում են նաև Հայաստանում, մասնավորապես, մեր երկու ձեռնարկություններում` «ՍԱԳԱ» արդյունաբերական սառնարաններ և «Հայկենցաղքիմ» աերոզոլներ արտադրող գործարաններում, որտեղ անցում է կատարվել օզոնաանվտանգ տեխնոլոգիաների»,-ասաց Ա. Հարությունյանը:


Ըստ նրա, ուսուցանվել են շուրջ 700 սառնարանային վարպետներ, իսկ նրանցից 170 լավագուն մասնագետները ստացել են արդյունաբերական և կենցաղային սառնարանային սարքավորումների սպասարկման համար պահանջվող համապատասխան սարքավորումներ: Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, մշակվել է համապատասխան օրենսդրական դաշտ, և ուսուցանվել են օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման գործընթացին անմիջական մասնակցություն ունեցող մաքսային ծառայողներ:

 

Ա. Հարությունյանի հավաստմամբ, Մոնրեալի արձանագրության 22 տարվա գործունեության արդյունքում նկատելի հաջողություններ են արձանագրվել: Ընդհանուր առմամբ, 1986 թվականի համեմատությամբ, օզոն քայքայող նյութերի օգտագործումը կրճատվել է ավելի քան 97%-ով: Իսկ ամբողջ աշխարհում իրականացվող օզոնային շերտի ուսումնասիրությունները վկայում են, որ վերնոլորտում օզոն քայքայող հիմնական նյութերի պարունակությունը նվազում է:

 

Նշենք, որ մասնագետների կատարած հաշվարկի համաձայն, արձանագրության պարտավորությունների լիովին կատարման դեպքում 2065 թվականին օզոնային շերտը կվերականգնվի` հասնելով 1986 թվականից առաջ գրանցված մակարդակին:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ