Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների թիվն ավելանում է

Այսօր լրագրողների հետ հանդիպեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, պրոֆեսոր Գագիկ Բազիկյան: Ներկայացնելով աշխարհում քաղցկեղ հիվանդության զարգացման միտումները, նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների թիվն ավելանում է և այսօր կազմում է շուրջ 12 մլն մարդ, իսկ տարեկան մահացությունը կազմում է 7 մլն:

 

«Մեր հանրապետությունում 2009 թ.-ին հայտնաբերվել է 7657 դեպք, որոնք առաջին անգամ հիվանդացել են քաղցկեղով, և նախորդ տարվա հետ համեմատած` աճը կազմել է 321 հիվանդ, որը կազմում է 4 տոկոս»,- տեղեկացրեց Գ. Բազիկյանը:

 

Բանախոսը նաև նշեց, որ այս ցուցանիշը համապատասխանում է միջազգային թվերին` ամեն տարի աշխարհում հիվանդացությունը աճում է 3-4 տոկոսով: Ըստ նրա, քաղցկեղային հիվանդությունների շարքում առաջին տեղում թոքի քաղցկեղն է. անցյալ տարի գրանցվել է 1296 հիվանդ, երկրորդ տեղում կրծքագեղձն է` 1092 հիվանդ, երրորդ տեղում` ստամոքսի, հաստաղիքի, միզապարկի և այլ օրգանների քաղցկեղը: Ինչ վերաբերում է կին-տղամարդ հարաբերակցությանը, ապա բանախոսը նշեց, որ քաղցկեղով հիվանդացության առումով տղամարդիկ կազմում են 52 տոկոս, որոնց մոտ գերակշռում է թոքի քաղցկեղը, կանայք` 48 տոկոս, որոնց մոտ գերակշռում է կրծքագեղձի քաղցկեղը:

 

Գագիկ Բազիկյանը անդրադարձավ նաև քաղցկեղի առաջացման պատճառներին և նշեց, որ դրանց 50 տոկոսը կապված է սննդային, կենսակերպի, վիրուսային հիվանդությունների, տարիքային փոփոխությունների հետ, 10-12 տոկոսը ժառանգական է, 10 տոկոսը` կապված սթրեսների հետ և այլն:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ