Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Աշխարհում ամեն տարի ինքնասպանություն է գործում 900 հազար մարդ

Վերջին 50 տարում աշխարհում ինքնասպանների թիվը մեկ ու կես անգամ ավելացել է. ամեն տարի գրեթե 900 հազար մարդ մաքրում է կյանքի հետ հաշիվները: Այս մասին ահազանգում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

 

Փորձագետները ընդգծում են, որ այսօր ինքնասպանությունը ոչ միայն անհատ մարդու կամ ընտանիքի ողբերգությունն է, այլև լուրջ խնդիր է հանրային առողջապահության համար, հատկապես` Եվրոպայում:

 

Եվրոպական երկրներում 15-35 տարեկան ինքնասպանները գրավում են երկրորդ տեղը` ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացությունից հետո:

 

«Ինքնասպանությունների հիմնական պատճառը աղքատությունն է, գործազրկությունը, վախը, հոգեկան հիվանդությունները, կրքերը, կյանքի հագեցվածությունը և ծանր հիվանդությունները»,- ասվում է ԱՀԿ զեկույցում:

 

Միջազգային փորձագետները կոչ են արել տերություններին մշակել ինքնասպանությունների քանակը նվազեցնող ծրագրեր: Նրանք կարծում են, որ անհրաժեշտ է առաջին հերթին սահմանափակել քիմիական հավելումների, դեղորայքի, զենքի մատչելիությունը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ