Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Հայաստանում գիրացման խնդիրը սոցիալ-հոգեբանական գործոններով է պայմանավորված. Հոգեբան

Հայաստանում ավելորդ քաշի խնդիրն այսօրվա դրությամբ պայմանավորված է սոցիալ-հոգեբանական գործոններով, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կլինիկական հոգեբանության մասնագետ Միքայել Մադաթյանը:

 

«Իհարկե, կա մարդկանց որոշակի խումբ, ովքեր էնդոկրին խնդիրներ ունեն, սակայն մասնագետներին դիմող մարդկանց մեծամասնությունը պարզապես չափից շատ են ուտում, և նրանց մոտ գիրացման խնդիր է առաջանում: Մեր հասարակությունը սխալ կենսակերպ է վարում: Մենք չափազանց շատ ենք մեզ վրա կենտրոնացած», - ասաց Մադաթյանը:

 

Հոգեբանի խոսքերով, Հայաստանում մարդկանց շատ քիչ տոկոսն է սպորտով զբաղվում և ակտիվ գործունեության փոխարեն պասիվ հանգիստ նախընտրում: Քաղաքացիների մեծ մասի համար բնության հետ շփումը սահմանափակվում է հասարակ զբոսախնջույքով: Միաժամանակ ինչպես նշեց Մադաթյանը, ավելորդ քաշի խնդիրը նաև հոգեբանական կողմ ունի: Օրինակ՝ մարդը գոհ չէ իր արտաքինից, հակամարտության մեջ է մտնում սեփական անձի և շրջապատի հետ, և որպես պասիվ բողոք՝ սկսում է չափից ավելի շատ սնունդ ընդունել, ինչը հանգեցնում է գիրացման: Միաժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական ուսումնասիրությունների անկախ կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի խոսքերով, ավելորդ կիլոգրամների առկայությունը կարող է մատնանշել մարդու սոցիալական կարգավիճակը:

 

Այսպես, զարգացող երկրների մեծ մասում գիրացումը սոցիալական բարձր կարգավիճակի նշան է՝ «Ես չաղ եմ, ուրեմն լավ եմ ապրում»: Սակայն մյուս կողմից՝ գոյություն ունի սոցիալապես անապահով մարդկանց խումբ, որը չափից ավել է օգտագործում էժանագին մթերք (մակարոնեղեն, կարտոֆիլ, հաց), ինչը գիրացման է հանգեցնում:

 

Հայաստանի գլխավոր էնդոկրինոլոգ, պրոֆեսոր Էլզա Հայրապետյանն իր հերթին նշեց, որ գիրացման խնդիրը կապված չէ օգտագործվող սնունդի քանակի հետ, այլ թե օրական քանի անգամ և ինչ սնունդ է օգտագործվում: «Սնունդն առաջին հերթին պետք է առողջարար և հավասարակշռված լինի: Չպետք է մոռանալ նաև կաթնամթերքի օգտագործման մասին, որը պարունակում է մարդու օրգանիզմի համար չափազանց կարևոր տարր՝ կալցիում, պետք է սահմանափակել կանցերոգենների մեծ քանակություն պարունակող սնունդի ընդունումը», - ասաց Հայրապետյանը:-0-

Սկզբնաղբյուր. newsarmenia.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ