Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

ԵՊԲՀ. Հետբուհական կրթությունն ու կրթական մի շարք հարցեր քննարկվեցին Գիտական խորհրդի նիստում

ԵՊԲՀ. Հետբուհական կրթությունն ու կրթական մի շարք հարցեր քննարկվեցին Գիտական խորհրդի նիստում

ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսորի պատվավոր կոչման այսօր Գիտական խորհրդի նիստում արժանացավ ևս երեք վաստակաշատ մասնագետ:

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի փոխանցմամբ` հիմք ընդունելով երկար տարիների ավանդն ու ներդրումը, թե՛ բժշկական կրթության, թե՛ միջին բուժանձնակազմի շարունակական կրթության, թե՛ մասնագիտական բնագավառում  երկարամյա աշխատանքը, Նոմինացիոն կոմիտեն որոշում է կայացրել  այս ներկայանալի կոչումը շնորհել  բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ քույրական գործի կազմակերպման ամբիոնը երկար տարիներ ղեկավարած, նախկին վարիչ Ալինա Քուշկյանին, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Մուրացան» հիվանդանոցի Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիայի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանին և Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, Դատական բժշկության ամբիոնի դոցենտ Երվանդ Սահակյանին:

Երեք պարգևատրվողի մասին խոսք հղեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ  լինում են դեպքեր, երբ կլինիկական գործունեության մեջ դառնում են պրոֆեսոր մինչև այդ կոչումը ստանալը, ավաղ կա նաև հակառակը:

«Տիկին Քուշկյանը, ինչպես գիտեք, երկար տարիներ աշխատել է մեզ հետ` նվաճելով ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի բարձր հեղինակությունը և տարիների իր ավանդը փաստացի չի հասցրել ամփոփել: Համոզված եմ, որ հետագայում մայր բուհի հետ կպահի իր աշխատանքային և գործընկերային կապերը: Երկրորդ նոմինանտը` Նիկոլայ Դալլաքյանը երկար տարիներ գլխավորել է մանկական ամենածանրաբեռնված բուհաստատությունններից մեկը, նա մանկական վիրաբուժության մեջ իր մեծ ավանդն ունի և այս պահին շարունակում է իր աշխատանքը «Մուրացան» համալիրում որպես կլինիկայի ղեկավար: Այս կոչումը թույլ կտա անհամեմատ ավելի մեծ բնագավառներ ձևավորել` հաշվի առնելով, որ հունիսի սկզբից մեկնարկելու է «Մանկաբուժության դպրոց» կրթական ծրագիրը համալսարանական մանկական հիվանդանոցում: Տարիներ շարունակ մենք պատրաստվել ենք այս իրադարձությանը: Համոզված եմ, որ իր վիթխարի փորձով և բարձր հեղինակությամբ Նիկոլայ Դալլաքյանը կնպտասի այդ դպրոցի զարգացմանը: Իր ձեռքերում բուժված երեխաները ոչ միայն ծնող են, այլև արդեն նրանց երեխաներն են սերունդ մեծացնում»,- ասաց ռեկտորը` շեշտելով, որ ԵՊԲՀ այս կոչումը տասնամյակների ծառայությունը հավուր պատշաճի գնահատելու հնարավորություն է:

«Դժվար է թերագնահատել Երվանդ Սահակյանի այն վիթխարի դերակատարումը, որ նա ունեցել է իր աշխատանքի ընթացքում, այն բեկումնային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել առհասարակ կրթական ոլորտում, երբ Երվանդ Սահակովիչն առաջիններից էր, որն այլոց հետ հիմքեր դրեց բժշկական կրթության արտահանման համար: Միջազգային հավատարմագրման գործընթացի ջատագովն ու շարժիչ ուժը հանդիսացել է Երվան Սահակյանը: Այսօր մենք աշխատում ենք հավատարմագրված բուհում, երբ արագ զարգացող իրականության մեջ շատ դժվար է կանոնակարգվում բժշկական կրթությունը»,- նշեց Արմեն Մուրադյանը` երեք ավագ գործընկերոջը մաղթելով  համալսարանականամետ գործունեության շարունակություն:

Ելույթներ ունեցան նաև կոչումներ ստացողները` շնորհակալություն հայտնելով կոլեգաներին անցած ճանապարհի ու գնահատականի համար, որը պարտավորեցնող է:

Համալսարանի հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի 2024-2025 թվականների հաշվետվությունը նիստի գլխավոր հարցերից էր:

«Կլինիկական օրդինատուրա» կրթական ծրագրով և պետական պատվերի շրջանակում և վճարովի հիմունքներով իրականացվում է կլինիկական օրդինատուրայի կրթական պրոցեսը:

Հետբուհական մասնագիտական կրթության ընդունելությունը նշված ուսումնական տարում ներկայացնելով` նա նշեց, որ պետական պատվերի շրջանակում ընդունվել է 110 կլինիկական օրդինատոր և ինտերն:

2021-2023 և 2023-2025 թվականների համեմատ փոփոխվել է նախընտրելի մասնագիտությունների առաջին հնգյակը, որտեղ մանկաբարձությունը տեղը զիջել է ընտանեկան բժշկությանը, ինչը պրոռեկտորը ողջունելի համարեց:

Մանկաբարձությանը նախորդում է ճառագայթային ախտորոշումը, մաշկաբանությունը, կլինիկական լաբորատոր ախտորոշումը և սրտաբանությունը:

«Համեմատելիս փոփոխություն է եղել ընդամենը մեկ մասնագիտության մասով, որը բավականին ուրախալի երևույթ է, այստեղ ընդահանուր հինգ մասնագիտությունների բախշվածությունը փոքրացել է ամբողջ 100 տոկոս մասնագիտությունների բախշվածության մեջ: Այլ կերպ ասած` կլինիկական օրդինատուրա ընտրողները տարածվել են մնացած մասնագիտությունների մեջ: Բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա բոլոր մասնագիտություններով ընդունվել է 753 դիմորդ, որոնցից ընդմաենը 38-ն են ոչ պետական  բուհերի շրջանավարտներ»,- ոչ պետական բուհերից ընդունելության ցուցանիշների 2022-2024 թթ․ համեմատական նկարագրի մասին խոսելիս նկատեց Գառնիկ Ավետիսյանը:

Կլինիկական օրդինատորների շրջանում 2019 թվականից մեկնարկած հարցումները շարունակվում են:

3026 հարցվածից «Որքա՞ն արդի եք գնահատում օրդինատուրան ԵՊԲՀ-ում հարցին՝ 88.2 տոկոսը «գերազանց» և «լավ» պատասխանն է  տվել:

Հետբուհական կրթություն ստացողները պատասխանել են նաև տեսական և գործնական գիտելիք, ինչպես նաև հարակից կուրսերին` մոդուլներին վերաբերող հարցերին, այս ցուցանիշներում ևս որակական փոփոխությունները կրթության պատասխանատուների համար հարցման միջոցով տեսանելի են:

ՇՄԶ կրեդիտավորված դասընթացների ընդհանուր թիվը բուհում 422-ն է, որից 218-ը միայն 2024-ին է հաստատվել:

Փաստացի միջին և ավագ 3987 բուժաշխատող է մասնակցել համալսարանական հավաստագրված դասընթացներին:

«Բժշկական համալսարանն ամենաշատ թվով հավաստագրված դասընթացներ իրականացնող կրթական հաստատությունն է»,- տեղեկացրեց պրոռեկտորը` անդրադառնալով նաև հետբուհական բլոկում ֆինանսական մուտքերին, լրացուցիչ մասնագիտացման և կատարելագործման դասընթացներին, որոնց մասնակցողների թիվը նույնպես աճել է` կազմելով 3987:

Եզրափակելով պրոռեկտոր Ավետիսյանը տեղեկացրեց, որ ԵՊԲՀ-ն գնում է Հետբուհական կրթական ծրագրի կլաստերային ծրագրային հավատարմագրման:

Օրակարգի համաձայն տեղի ունեցավ ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմից Հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրություն: Լրացել է գործող հոգաբարձուների խորհրդի լիազորություններրի ժամկետը և համաձայն կանոնադրության առաջադրվեցին նոր թեկնածուներ, որոնք ընտրվեցին Գիտական խորհրդի կողմից:

Ընտրված հինգ թեկնածուն հաջորդիվ կներկայացվեն լիազոր մարմնին` հետագա հաստատման նպատակով:

ՀՀ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը վերջերս հավանության է  արժանացել ՀՀ կառավարության նիստում և առաքվել է  Ազգային ժողով` սահմանված կարգով ընթացք տալու նպատակով: Նկատի ունենալով, որ կան քննարկման ենթակա մի շարք հարցեր, Գիտական խորհրդում այսօր քննարկվեցին նախագծով առկա կարգավորումները, վեր հանվեցին առանձին խնդիրներ և ներկայացվեցին առաջարկություններ, որոնք փաթեթով կփոխանցվեն հետագա լրամշակման ակնկալիքով:  

Հաջորդիվ հաստատվեցին Գիտական խորհրդի որոշումներից մեկում լրացումներ, ինչպես նաև Գիտակոորդինացիոն խորհրդի կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը:

  Շուրջ երեք ժամ տևողությամբ նիստում համալսարանականները քննարկված բոլոր հարցերի շուրջ տեսակետներ հնչեցրին, կարծիքներ հայտնեցին։

Ռեկտորը օրենքի նախագծի քննարկումը համարեց առարկայական, որը հնարավորություն տվեց բոլոր հետաքրքրող կետերին հիմնավոր պատասխաններ տալ:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները հերթական եզակի վիրահատությունն են կատարել
ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետները հերթական եզակի վիրահատությունն են կատարել

Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
Մեկամյա փոքրիկի առողջացումը
Մեկամյա փոքրիկի առողջացումը

Ցողունային բջիջներին և բջջային ամենատարբեր հիվանդությունների թերապիային նվիրված կլինիկական հետազոտությունների քանակը մշտապես աճում է: 2018 թ. այն աճել է...

25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված ՅՈԹՆՅԱԿ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա (ֆոտո, վիդեո). azdarar.ru
25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված ՅՈԹՆՅԱԿ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա (ֆոտո, վիդեո). azdarar.ru

Իրաքում՝ Դիյալա նահանգում 25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված յոթնյակ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա: Իրաքի պատմության մեջ սա յոթնյակի ծնունդի առաջին դեպքն է...

ՀՀ ԱՆ. Հանրապետությունով մեկ կսպասարկեն շտապօգնության նոր բարձրակարգ մեքենաներ
ՀՀ ԱՆ. Հանրապետությունով մեկ կսպասարկեն շտապօգնության նոր բարձրակարգ մեքենաներ

Հանրապետության ողջ տարածքը սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով` համաձայն...

Կանխատեսում. արհեստական ցողունային բջիջները բժշկության մեջ իսկական հեղաշրջում կառաջացնեն
Կանխատեսում. արհեստական ցողունային բջիջները բժշկության մեջ իսկական հեղաշրջում կառաջացնեն

Արհեստական ցողունային բջիջների կիրառմամբ նոր հեղաշրջումային տեխնոլոգիան օգտագործվել է սրտամկանի վնասումով մարդկանց բուժման համար: Ինչն է կարևոր. այս բջիջները չեն բերում քաղցկեղի զարգացման ռիսկի մեծացման...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ճապոնացի գիտնականները ցողունային բջիջներից աղիք են աճեցրել. news.am
Ճապոնացի գիտնականները ցողունային բջիջներից աղիք են աճեցրել. news.am

Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ ամբողջությամբ գործող աղիք են աճեցրել մարդու էմբրիոնային ցողունային բջիջներից: Այս մասին հաղորդում է Մանկական առողջության եւ զարգացման ճապոնական ազգային կենտրոնը...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Օմսկում առաջին անգամ հիվանդին են փոխպատվաստել հարազատ ողջ դոնորի լյարդը. news.am
Օմսկում առաջին անգամ հիվանդին են փոխպատվաստել հարազատ ողջ դոնորի լյարդը. news.am

Ռուսաստանի Օմսկ քաղաքի վիրաբույժներն առաջին անգամ երիտասարդ կնոջը փոխպատվաստել են հարազատի լյարդը: Հիվանդի դոնորը նրա մայրն է: Օմսկի բնակչուհին երկար ժամանակ տառապում էր լյարդի անբուժելի հիվանդությամբ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Աշխարհում առաջին անգամ առանց ձեռքի ծնված տղամարդուն ձեռք են փոխպատվաստել. news.am
Աշխարհում առաջին անգամ առանց ձեռքի ծնված տղամարդուն ձեռք են փոխպատվաստել. news.am

Լեհ վիրաբույժները դոնորական ձեռք են փոխպատվաստել տղամարդուն, ով առանց ձախ վերջույթի է ծնվել եւ միայն աջ ձեռքով ապրել ավելի քան 30 տարի : Բժիշկների խոսքով՝ սա առաջին նման վիրահատությունն է համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները ջրիմուռներից արհեստական մաշկ են ստեղծել. news.am
Գիտնականները ջրիմուռներից արհեստական մաշկ են ստեղծել. news.am

Santiago's Catholic University of Chile-ի պրոֆեսորը արհեստական մաշկ է ստեղծել, որը սկզբունքորեն տարբերվում է նախկին բոլոր մշակումներից: Այն ստեղծվել է միկրոջրիմուռների հիմքով, որոնք բնակվում են մաքուր ջրում...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Անողնաշավորների հետազոտությունը կօգնի մարդկանց համար նոր վերջույթներ աճեցնել. news.am
Անողնաշավորների հետազոտությունը կօգնի մարդկանց համար նոր վերջույթներ աճեցնել. news.am

University of Washington-ի հետազոտողներն ուսումնասիրում են անողնաշարավորներին, որոնք դասվում են աղիներով շնչողների կարգին: Նրանց ենթադրությամբ՝ այս էակների ռեգեներացիայի գործընթացն ըմբռնելը թույլ կտա...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Աչքի առաջին փոխպատվաստումը կարող է կատարվել առաջիկա 10 տարիների ընթացքում. news.am
Աչքի առաջին փոխպատվաստումը կարող է կատարվել առաջիկա 10 տարիների ընթացքում. news.am

Աչքը բավականին բարդ օրգան է, որի փոխպատվաստումը մինչ օրս երբեւէ չի հաջողվել, չնայած այս ասպարեզում բազմաթիվ փորձարկումներ են կատարվել: Փոխպատվաստված աչքերը մշտապես անջատվում էին...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Շոտլանդիայում սկսել է գործել կաթնատամներից ստեղծված ցողունային բջիջների բանկ. news.am
Շոտլանդիայում սկսել է գործել կաթնատամներից ստեղծված ցողունային բջիջների բանկ. news.am

Շոտլանդիայի լաբորատորիաներից մեկում գիտնականները սկսել են ցողունային բջիջներ հավաքել մանկական կաթնատամներից: Հետագայում բջիջները կսառեցնեն, եւ դրանք կպահպանվեն երկար ժամանակ...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Սինգապուրցի գիտնականները մաշկի բջիջներից արյան բջիջներ են ստեղծել. news.am
Սինգապուրցի գիտնականները մաշկի բջիջներից արյան բջիջներ են ստեղծել. news.am

A*STAR's Genome Institute of Singapore-ի (GIS) եւ Institute of Molecular and Cell Biology-ի (IMCB) սինգապուրցի գիտնականները կարողացել են մաշկի բջիջներից արյան եւ իմունային բջիջներ ստեղծել: Արհեստական բջիջները ներմուծվել են...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Կալիֆոռնիայում 7-ամյա տղային 3D տպիչով տպված գանգ են փոխպատվաստել. 1in.am
Կալիֆոռնիայում 7-ամյա տղային 3D տպիչով տպված գանգ են փոխպատվաստել. 1in.am

Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի վիրաբույժները յոթամյա կալիֆոռնիացի Թեդի Ուարդին եռաչափ տպիչով տպագրված գանգ են փոխպատվաստել, ինչի շնորհիվ տղայի կյանքը լիովին փոխվել է...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ