ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
ՀՀ ԱՆ. Հանրապետությունով մեկ կսպասարկեն շտապօգնության նոր բարձրակարգ մեքենաներ
Հանրապետության ողջ տարածքը սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով` համաձայն այս մասին ավելի վաղ կնքված համաձայնագրի:
Մեքենաների առաջին խմբաքանակը` շուրջ 5 տասնյակ, արդեն Չինաստանից առաքվել է Հայաստան: Մեքենաների մյուս մասը կհասնի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Դրանք կհագեցվեն մի շարք անհրաժեշտ սարքավորումներով եւ կբաշխվեն Երեւանում ու մարզերում` ըստ կարիքների եւ բնակչության թվաքանակի:
Շտապօգնության մեքենաներից 65-ը կհագեցվեն նորագույն սարքավորումներով եւս` վերակենդանացման անհետաձգելի գործառույթի իրականացման համար: Նոր ռեանիմոբիլներով հնարավոր կլինի անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպել եւ կանչի ժամանակ` պացիենտի տանը, եւ մեքենայում` համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին:
Մարզերի մեքենաների պարկը եւս կհամալրվի ռեանիմոբիլներով, ինչը նոր հնարավորություն է` հիվանդին տեղափոխելիս անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպել արդեն մեքենայի մեջ:
Նոր մեքենաների շահագործումն էականորեն կբարձրացնի շտապօգնության որակը, մարզերից տեղափոխումն առավել պատշաճ պայմաններում կիրականացվի: Ներկայում շահագործվողների համեմատ նորերն անհամեմատ ավելի լավ վերազինված կլինեն:
16.08.2018 Կարդացեք նաև
28.05.2025
Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(44): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3655): Flud->checkBlockedIp() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ