Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Կանխատեսում. արհեստական ցողունային բջիջները բժշկության մեջ իսկական հեղաշրջում կառաջացնեն

Կանխատեսում. արհեստական ցողունային բջիջները բժշկության մեջ իսկական հեղաշրջում կառաջացնեն

Արհեստական ցողունային բջիջների կիրառմամբ նոր հեղաշրջումային տեխնոլոգիան օգտագործվել է սրտամկանի վնասումով մարդկանց բուժման համար: Ինչն է կարևոր. այս բջիջները չեն բերում քաղցկեղի զարգացման ռիսկի մեծացման, գրում է Genetic Literacy Project-ը:


Սա առաջին դեպքն է, երբ գիտնականներին հաջողվել է իմպլանտացնել սրտամկանի սինթետիկ ցողունային բջիջներ: Այս բջիջները կարողանում են վերականգնել նախկինում սրտային նոպայով թուլացված սրտամկանը:

Հիշեցնենք, որ ցողունային բջիջների հետ կապված բոլոր աշխատանքներն ուղեկցվում էին քաղցկեղի բարձր ռիսկով: Էությունը նրանում է, որ մարմնի ցանկացած բջիջ դառնալու ունակ ցողունային բջիջները սկսում են օրգանիզմում անվերահսկելիորեն բազմանալ՝ բերելով քաղցկեղի առաջացման: Այժմ գիտնականներն աշխատում են բջջային թերապիայի վրա` ուղղված նեյրոդեգեներատիվ հիվանդությունների և սրտի հիվանդությունների բուժմանը:.

Սինթետիկ ցողունային բջիջները, ի տարբերություն բնականի, հեշտ է պահպանել և հարմարեցնել մարմնի տարբեր մասերում կիրառելու համար: Ինչպես նաև սինթետիկ անալոգը կարող է զգալիորեն նվազեցնել բջջային թերապիայի արժեքը:

Սկզբնաղբյուր. meddaily.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ