ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Աշխարհում առաջին անգամ առանց ձեռքի ծնված տղամարդուն ձեռք են փոխպատվաստել. news.am
Լեհ վիրաբույժները դոնորական ձեռք են փոխպատվաստել տղամարդուն, ով առանց ձախ վերջույթի է ծնվել եւ միայն աջ ձեռքով ապրել ավելի քան 30 տարի : Բժիշկների խոսքով՝ սա առաջին նման վիրահատությունն է համաշխարհային պրակտիկայում:
Աշխարհում ձեռքի փոխպատվաստման ընդամենը 80 վիրահատություն է կատարվել, սակայն վնասվածքների հետեւանքով ձեռքը կորցրած մարդկանց, այլ ոչ ի ծնե ձեռք չունեցող մարդկանց: Ի ծնե վերջույթի բացակայության փոխպատվաստման վիրահատություն է կատարվել նորածին սիամական երկվորյակներին Ինդոնեզիայում եւ Չինաստանում: Մեծահասակներին նման վիրահատություն իրականացնելը մինչեւ հիմա անհնար էր համարվում:
Հիվանդի անունը Պյոտր է, նա 32 տարեկան է: Բժիշկ Ադամ Դոմանաշիվիչի ղեկավարած վիրահատությունը դեկտեմբերի 15-ին իրականացվել է Վլոցլավի համալսարանական հիվանդանոցում (Wroclaw Medical University Hospital), որը տեւել է 13 ժամ: Այդ ընթացքում մասնագետների թիմն անդամահատել է դոնորական ձեռքը, միացրել հիվանդի մարմնին՝ ոսկրերն ամրացնելով տիտանով: Այնուհետեւ նրանք կարել են հիմնական մկանները, ջլերն ու անոթները: Դոնորական ձեռքի արյան շրջանառության վերականգնմանը զուգահեռ աճելու են նաեւ մնացած հյուսվածքները:
Հիվանդը գոհ է վիրահատության արդյունքից: Նա պատմել է, որ անհամբերությամբ սպասում է, թե երբ է երկու ձեռքով գրկելու իր ընտանիքի անդամներին: Պյոտրն արդեն կարող է շարժել մատները, բայց ոչ ամբողջ ձեռքը: Բժիշկները, սակայն, վստահեցնում են, որ դա ժամանակավոր խնդիր է, ավելի ուշ ձեռքը մեծ շարժունակություն կունենա:
26.12.2016 Կարդացեք նաև
ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսորի պատվավոր կոչման այսօր Գիտական խորհրդի նիստում արժանացավ ևս երեք վաստակաշատ մասնագետ...
28.05.2025
Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի...
23.12.2020
Ցողունային բջիջներին և բջջային ամենատարբեր հիվանդությունների թերապիային նվիրված կլինիկական հետազոտությունների քանակը մշտապես աճում է: 2018 թ. այն աճել է...
26.12.2019
Իրաքում՝ Դիյալա նահանգում 25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված յոթնյակ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա: Իրաքի պատմության մեջ սա յոթնյակի ծնունդի առաջին դեպքն է...
17.07.2019
Հանրապետության ողջ տարածքը սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով` համաձայն...
16.08.2018
Արհեստական ցողունային բջիջների կիրառմամբ նոր հեղաշրջումային տեխնոլոգիան օգտագործվել է սրտամկանի վնասումով մարդկանց բուժման համար: Ինչն է կարևոր. այս բջիջները չեն բերում քաղցկեղի զարգացման ռիսկի մեծացման...
07.02.2017
University of Washington-ի հետազոտողներն ուսումնասիրում են անողնաշարավորներին, որոնք դասվում են աղիներով շնչողների կարգին: Նրանց ենթադրությամբ՝ այս էակների ռեգեներացիայի գործընթացն ըմբռնելը թույլ կտա...
02.12.2016
Շոտլանդիայի լաբորատորիաներից մեկում գիտնականները սկսել են ցողունային բջիջներ հավաքել մանկական կաթնատամներից: Հետագայում բջիջները կսառեցնեն, եւ դրանք կպահպանվեն երկար ժամանակ...
28.11.2016
A*STAR's Genome Institute of Singapore-ի (GIS) եւ Institute of Molecular and Cell Biology-ի (IMCB) սինգապուրցի գիտնականները կարողացել են մաշկի բջիջներից արյան եւ իմունային բջիջներ ստեղծել: Արհեստական բջիջները ներմուծվել են...
24.11.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ