ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Գիտնականները ջրիմուռներից արհեստական մաշկ են ստեղծել. news.am
Santiago's Catholic University of Chile-ի պրոֆեսորը արհեստական մաշկ է ստեղծել, որը սկզբունքորեն տարբերվում է նախկին բոլոր մշակումներից: Այն ստեղծվել է միկրոջրիմուռների հիմքով, որոնք բնակվում են մաքուր ջրում եւ ծովային էկոհամակարգերում: Ի տարբերություն արհեստական մաշկի այլ տարբերակների՝ Թոմաս Էգանի ստեղծած արհեստական կանաչ մաշկը (ինչպիսին կոմիքսների հայտնի հերոս Խալկինն է) ընդունակ է ֆոտոսինթեզի միջոցով թթվածին արտադրել, իսկ եթե այն գենետիկորեն մոդիֆիկացվի, ապա ո՛չ միայն թթվածին կարտադրի, այլ նաեւ, օրինակ, հակաբորբոքային եւ վերականգնող ազդեցությամբ հակաբիոտիկներ եւ մոլեկուլներ :
Արհեստական մաշկ ստեղծողները, վաղ թե ուշ, լուրջ խնդրի են բախվելու. արյունատար անոթների բացակայության պատճառով մաշկը թթվածնային սնուցում ստանալ չի կարողանա: Թոմաս Էգանը նշել է, թե պարզ չէ՝ արհեստական մաշկն ինչպես կկարողանա մարմնին սերտաճել առանց թթվածնի եւ որքան երկար կենսունակ կմնա: Պրոֆեսոր Էգանի արտադրած մաշկում ջրիմուռները մինչեւ 10 օր են ապրում, այդ ընթացքում փոխպատվաստը «սերտաճում» է մարմնին եւ կանաչ գույնը կորցնում: Պրոֆեսորի կարծիքով՝ այսպիսի մաշկի օգնությամբ կարելի է բուժել զանազան վնասվածքներ՝ այրվածքներից մինչեւ բաց վերքեր: Այն չի խոչընդոտում վերքին օդի հասանելիությանը եւ դրանով իսկ նպաստում է ապաքինմանը՝ թույլ չտալով, որ օրգանիզմ վարակ անցնի:
Բելգիացի պլաստիկ վիրաբույժ Հայդի Դեբելսը ջրիմուռային մաշկը «կրեատիվ լուծում» է անվանել: Նրա խոսքով՝ վերքի վրա դրված արհեստական մաշկը, սովորաբար, վնասված հյուսվածքներին խանգարում է թթվածին եւ սնուցող նյութեր ստանալ, սակայն պրոֆեսոր Էգանի մշակումը նման թերություններից զերծ է: Ջրիմուռային մաշկն արդեն թեստավորվել է կենդանիների վրա: Բացառված չէ, որ 2017 թվականին փորձարկումներ կսկսվեն մարդկանց մասնակցությամբ:
23.12.2016 Կարդացեք նաև
ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսորի պատվավոր կոչման այսօր Գիտական խորհրդի նիստում արժանացավ ևս երեք վաստակաշատ մասնագետ...
28.05.2025
Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի...
23.12.2020
Ցողունային բջիջներին և բջջային ամենատարբեր հիվանդությունների թերապիային նվիրված կլինիկական հետազոտությունների քանակը մշտապես աճում է: 2018 թ. այն աճել է...
26.12.2019
Իրաքում՝ Դիյալա նահանգում 25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված յոթնյակ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա: Իրաքի պատմության մեջ սա յոթնյակի ծնունդի առաջին դեպքն է...
17.07.2019
Հանրապետության ողջ տարածքը սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով` համաձայն...
16.08.2018
Արհեստական ցողունային բջիջների կիրառմամբ նոր հեղաշրջումային տեխնոլոգիան օգտագործվել է սրտամկանի վնասումով մարդկանց բուժման համար: Ինչն է կարևոր. այս բջիջները չեն բերում քաղցկեղի զարգացման ռիսկի մեծացման...
07.02.2017
University of Washington-ի հետազոտողներն ուսումնասիրում են անողնաշարավորներին, որոնք դասվում են աղիներով շնչողների կարգին: Նրանց ենթադրությամբ՝ այս էակների ռեգեներացիայի գործընթացն ըմբռնելը թույլ կտա...
02.12.2016
Շոտլանդիայի լաբորատորիաներից մեկում գիտնականները սկսել են ցողունային բջիջներ հավաքել մանկական կաթնատամներից: Հետագայում բջիջները կսառեցնեն, եւ դրանք կպահպանվեն երկար ժամանակ...
28.11.2016
A*STAR's Genome Institute of Singapore-ի (GIS) եւ Institute of Molecular and Cell Biology-ի (IMCB) սինգապուրցի գիտնականները կարողացել են մաշկի բջիջներից արյան եւ իմունային բջիջներ ստեղծել: Արհեստական բջիջները ներմուծվել են...
24.11.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYPCwEfZ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ