Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Անողնաշավորների հետազոտությունը կօգնի մարդկանց համար նոր վերջույթներ աճեցնել. news.am

Անողնաշավորների հետազոտությունը կօգնի մարդկանց համար նոր վերջույթներ աճեցնել. news.am

University of Washington-ի հետազոտողներն ուսումնասիրում են անողնաշարավորներին, որոնք դասվում են աղիներով շնչողների կարգին: Նրանց ենթադրությամբ՝ այս էակների ռեգեներացիայի գործընթացն ըմբռնելը թույլ կտա հետագայում սկսել աճեցնել մարդկանց վնասված օրգանները եւ կորցրած վերջույթները:

Աղիներով շնչողները ծովի հատակին բնակվող կենդանիներն են, որոնք տարբերվում են ռեգեներատիվ մեծ ընդունակությամբ. նրանք կարող են վերականգնել իրենց մարմնի գործնականում բոլոր մասերը՝ գլուխը, նյարդային համակարգը կամ ներքին օրգանները:

Շոն Լութրելը եւ նրա գործընկերները պարզաբանել են, որ մարդիկ աղիներով շնչողների հետ մեծ թվով ընդհանուր գեներ ունեն, իսկ դա հիմք է տալիս ենթադրելու, որ մարդու օրգանիզմում հնարավոր է գործարկել ռեգեներացիայի գործընթացը: Սակայն, նախ անհրաժեշտ է պարզել, թե գենետիկական տեսանկյունից ինչպես է վերահսկվում մարմնի նոր օրգանների եւ մասերի աճեցման գործընթացը:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են, թե ինչ է տեղի ունենում հավասար կտրված առանձնյակների հետ: 3-4 օր հետո նրանց մոտ սկսել էր զարգանալ բերանն եւ կնճիթը, 5-10 օր հետո հայտնվել են երիկամներն եւ սիրտը: 15-րդ օրը կենդանիների մոտ ձեւավորվել են նոր նեյրոնային խողովակներ, որոնք մարդկանց ողնուղեղի եւ գլխուղեղի նմանակներն են:

Հեղինակները հետազոտել են այս կամ այն օրգանի առաջացման ժամանակ գեների արտահայտման պրոֆիլի փոփոխությունները. ռեգեներացիայի գործընթացի գործարկման համար պատասխանատու էր գեների որոշակի միավորում, սակայն մարմնի կոնկրետ մասերի վերականգնման ժամանակ տարբեր գեներ էին ակտիվանում: Հետազոտողները կարծում են, որ ազդելով գեների այս կամ այն խմբերի վրա՝ կարելի է ռեգեներացիա հրահրել նաեւ այլ էակների մոտ, այդ թվում՝ եւ` մարդկանց: Գիտնականները նախատեսում են առաջիկայում փորձեր անցկացնել դանիո-ռերիո ձկների վրա, որոնք հյուսվածքների լիակատար ռեգեներացիայի ընդունակ չեն:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ