ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Աչքի առաջին փոխպատվաստումը կարող է կատարվել առաջիկա 10 տարիների ընթացքում. news.am
Աչքը բավականին բարդ օրգան է, որի փոխպատվաստումը մինչ օրս երբեւէ չի հաջողվել, չնայած այս ասպարեզում բազմաթիվ փորձարկումներ են կատարվել: Փոխպատվաստված աչքերը մշտապես անջատվում էին, իսկ արյան մատակարարման եւ աչքի իներվացիայի վերականգնում տեղի չէր ունենում: 1977 թվականին ԱՄՆ-ի Աչքի ազգային ինստիտուտը նույնիսկ հայտարարել է, որ անհնար է աչքը լիակատար փոխպատվաստել:
Այժմ University of Pittsburgh-ի հետազոտողների խումբը աչքի փոխպատվաստման վիրահատության նախապատրաստում է սկսել՝ այդպիսի փոխպատվաստում կարող է իրականացվել առաջիկա 10 տարիների ընթացքում: Եթե վիրահատությունը հաջող անցնի եւ դրա տեխնոլոգիան սկսի կիրառվել կլինիկական պրակտիկայում, դա կօգնի մեծ թվով մարդկանց վերադարձնել իրենց տեսողությունը, որը կորցրել են վնասվածքների կամ հիվանդությունների պատճառով:
Հետազոտական խմբի ղեկավար Կիա Վաշինգթոնը նշել է, որ շատ գիտնականներ իրենց նախաձեռնությանը հոռետեսորեն են վերաբերվում: Սակայն իրենք հույս ունեն, որ բոլոր դժվարությունները կհաղթահարեն եւ կհասնեն նրան, որ փոխպատվաստված աչքը լիարժեք գործունակ կդառնա: Ներկայում նրանք փորձեր են անցկացնում լաբորատոր առնետների վրա՝ մշակելով տեսողական նյարդի բջիջների կենսունակության պահպանման եւ դրանց հետագա աճի խթանման մեթոդ: Նրանք պարզաբանում են, որ անչափ կարեւոր է նյարդերը կենդանի պահել նախքան դոնոր աչքի հանումը:
2010 թվականին գիտնականներին հաջողվել է նույնականացնել այն գենը, որը պատասխանատու է տեսողական նյարդերի կենսունակության համար: Նրանք պարզել են, որ BAX գենից զուրկ մկների նյարդային բջիջները տեսողական նյարդի վնասվելուց հետո երկար ժամանակ կենդանի են մնացել: Այդ գենն ունեցող մկների դեպքում նյարդերը մահանում էին երեք շաբաթվա ընթացքում: BAX-ի աշխատանքն արգելակող պատրաստուկն ընդունակ է երկարացնել նյարդային բջիջների կյանքի տեւողությունը եւ օրգանը պահպանել փոխպատվաստման համար:
Լուծում պահանջող երկրորդ խնդիրը նյարդային բջիջների աճի խթանումն է: Harvard Medical School-ի մասնագետները նյարդերի վերածրագրավորման՝ ծեր բջիջներն ավելի երիտասարդ բջիջների վերափոխելու մեթոդ են հայտնաբերել: Միացությունների մի ամբողջ համալիրի ներգործությամբ գիտնականները կարողացել են հասնել նյարդերի աճի խթանման եւ մկների տեսողական նյարդի ամբողջական վերականգնման: Ճիշտ է, դրանից հետո կենդանու տեսողությունը չի վերականգնվել: Նրանք կարողացել են կրկին տեսնել միայն ցրված սկլերոզի բուժման համար նախատեսված 4-AP-ի կուրս անցնելուց հետո:
Գիտնականները հետագայում մեծաթիվ դժվարություններ պետք է հաղթահարեն, մինչ պատրաստ կլինեն մարդկանց աչքի փոխպատվաստման փորձեր իրականացնելուն: Կարեւորագույն դժվարություններից մեկը, ի թիվս վերոնշյալների, փոխպատվաստված օրգանի աջատման հավանականության նվազեցումն է, որը փոխպատվաստման վիրահատություններին ուղեկցող ավանդական խնդիրն է:
Կարդացեք նաև
Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի...
Ցողունային բջիջներին և բջջային ամենատարբեր հիվանդությունների թերապիային նվիրված կլինիկական հետազոտությունների քանակը մշտապես աճում է: 2018 թ. այն աճել է...
Իրաքում՝ Դիյալա նահանգում 25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված յոթնյակ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա: Իրաքի պատմության մեջ սա յոթնյակի ծնունդի առաջին դեպքն է...
Հանրապետության ողջ տարածքը սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով` համաձայն...
Արհեստական ցողունային բջիջների կիրառմամբ նոր հեղաշրջումային տեխնոլոգիան օգտագործվել է սրտամկանի վնասումով մարդկանց բուժման համար: Ինչն է կարևոր. այս բջիջները չեն բերում քաղցկեղի զարգացման ռիսկի մեծացման...
University of Washington-ի հետազոտողներն ուսումնասիրում են անողնաշարավորներին, որոնք դասվում են աղիներով շնչողների կարգին: Նրանց ենթադրությամբ՝ այս էակների ռեգեներացիայի գործընթացն ըմբռնելը թույլ կտա...
Շոտլանդիայի լաբորատորիաներից մեկում գիտնականները սկսել են ցողունային բջիջներ հավաքել մանկական կաթնատամներից: Հետագայում բջիջները կսառեցնեն, եւ դրանք կպահպանվեն երկար ժամանակ...
A*STAR's Genome Institute of Singapore-ի (GIS) եւ Institute of Molecular and Cell Biology-ի (IMCB) սինգապուրցի գիտնականները կարողացել են մաշկի բջիջներից արյան եւ իմունային բջիջներ ստեղծել: Արհեստական բջիջները ներմուծվել են...
Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ինժեներները ջրային կենդանիներ հիշեցնող ռոբոտ են ստեղծել, որն ի վիճակի է էներգիա ստանալ կլանված օրգանիզմներից: Այս մասին հաղորդում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն