Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Շոտլանդիայում սկսել է գործել կաթնատամներից ստեղծված ցողունային բջիջների բանկ. news.am

Շոտլանդիայում սկսել է գործել կաթնատամներից ստեղծված ցողունային բջիջների բանկ. news.am

Շոտլանդիայի լաբորատորիաներից մեկում գիտնականները սկսել են ցողունային բջիջներ հավաքել մանկական կաթնատամներից: Հետագայում բջիջները կսառեցնեն, եւ դրանք կպահպանվեն երկար ժամանակ: Դրանք կհալեցնեն այն դեպքում, եթե երեխան բուժման անհրաժեշտություն ունենա: Բջիջների հավաքման եւ պահպանման նախագիծն իրականացվում է ամերիկյան BioEden ընկերության կողմից:

Ընկերության ղեկավար Թոնի Վեվերկան պարզաբանել է, որ իրենք առաջինն են կազմակերպել կաթնատամներից ստեղծվող ցողունային բջիջների բանկը: Այժմ BioEden-ը աշխարհի 60 երկրներից ավելի քան 20 հազար հաճախորդ ունի: Բջիջների պահպանումն արժե ամսական մոտավորապես 16 ԱՄՆ դոլար:

Երբ երեխայի կաթնատամն ընկնում է, ծնողներին առաջարկվում է լաբորատորիա հանձնել: Այնտեղ ատամը մաքրում են եւ դրանից ցողունային բջիջներ ստանում: Դրանցից յուրաքանչյուրի մեջ միայն փոքր քանակությամբ բջիջներ է պարունակվում, որոնք կարելի է մշակել՝ դրանց քանակը մինչեւ մի քանի միլիոնի հասցնելու համար: Դրանից հետո բջիջները սառեցվում են հետագա պահպանման համար:

Կաթնատամներում առկա են մեզեխիմալային բջիջներ, որոնք կարող են բջիջների տարբեր տեսակներ սկզբնավորել՝ աճառային, ոսկրային, մկանային կամ ճարպային: Ամենատարածված ընթացակարգը ցողունային բջիջների հավաքումն է պորտալարի արյունից, որոնցից կարելի է ստանալ հեմոցիտոբլաստների բջիջների տարբեր տեսակներ:

Այժմ ցողունային բջիջների բազմաթիվ հետազոտություններ են իրականացվում, սակայն դրանցից միայն մի քանիսը կհանգեցնեն բուժման նոր մեթոդի զարգացմանը: BioEden-ի ներկայացուցիչները նշում են, որ իրենք բանկում պահպանվող որոշ նմուշներ արդեն օգտագործել են 2-րդ տեսակի շաքարախտի եւ «գայլի երախի» բուժման համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. sciencevsaging.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ