Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Մեծ Բրիտանիայում կենդանի օրգանիզմներով «սնվող» ռոբոտ է ստեղծվել. tert.am

Մեծ Բրիտանիայում կենդանի օրգանիզմներով «սնվող» ռոբոտ է ստեղծվել. tert.am

Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ինժեներները ջրային կենդանիներ հիշեցնող ռոբոտ են ստեղծել, որն ի վիճակի է էներգիա ստանալ կլանված օրգանիզմներից: Այս մասին հաղորդում է NewScientist հրատարակությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ռոբոտի «բերանը» պատրաստված է պոլիմերային թաղանթից, որի միջով ներծծվում է կենդանի օրգանիզմներով հագեցած ջուրը:

«Ուտելիքն» ընկնում է արհեստական ստամոքս, որտեղ բակտերիաները քայքայում են այն: Այսկերպ ռոբոտը ստանում է իր գործունեության համար անհրաժեշտ էլեկտրաեներգիան, իսկ թափոնն արտանետվում է սարքի ետնամասում գտնվող անցքից:

Մասնագետների խոսքերով` տվյալ պահին կենսաբանական նյութերից կարելի է ստանալ քիչ քանակությամբ էներգիա, սակայն հնարավոր է նվազեցնել ռոբոտի պահանջը` դրա առանձին մասերի պատրաստման համար պոլիմերներ օգտագործելով:

Նշվում է, որ ռոբոտը կարող է երկարատև աշխատանք իրականացնել առանց մարդկային միջամտության, այդ պատճառով գիտնականները հույս ունեն, որ այն կօգտագործվի ճառագայթմամբ կամ թունավոր նյութերով աղտոտված ջրային միջավայրերում:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ