Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գիտնականները կասկածի են առել կյանքի ծագման վերաբերյալ հանրահայտ տեսությունը. news.am

Գիտնականները կասկածի են առել կյանքի ծագման վերաբերյալ հանրահայտ տեսությունը. news.am

Սկրիպպսի ինստիտուտից կենսաբանների մի խումբ կյանքի ծագման վերաբերյալ նոր հիպոթեզ է առաջ քաշել, որի համաձայն, դեզօքսիռիբոնուկլեինային թթուների (ԴՆԹ) եւ ռիբոնուկլեինային թթուների (ՌՆԹ) մոլեկուլները միաժամանակ են էվոլյուցիա ապրել:   Գիտնականները դրանով կասկածի են առել ՌՆԹ-աշխարհի մասին հայտնի տեսությունը: 

ՌՆԹ-աշխարհի տեսությունը ենթադրում է, որ մի շարք քիմիական ռեակցիաներ հանգեցրել են ռիբոնուկլեինային թթուների ինքնավերարտադրվող մոլեկուլների ձեւավորման: Ժամանակի հետ դրանք սկսել են ժառանգական տեղեկատվության կրող դառնալ եւ կոդավորել են սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունները: Ինչ-որ պահի այդ դերը ստանձնել է ԴՆԹ-ն:

Գիտնականները ենթադրել են, որ վերջին փուլում պետք է ԴՆԹ-ի եւ ՌՆԹ-ի տարրերի խառնում տեղի ունենար, ինչը պետք է հանգեցներ հիբրիդային շղթաների առաջացման: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նման հիբրիդները բոլորովին կայուն չեն: Դրանք չէին կարող գեներ ձեւավորել, ինչպես նաեւ պատճենվել բարձր ճշգրտությամբ: Այդ պատճառով քիմերային մոլեկուլները չէին դիմանա ավելի կայուն ռիբոնուկլեինային թթուների հետ մրցակցությանը: Նման անկայունության պատճառը շաքարների կառուցվածքներում տարբերություններն են (ռիբոզները ՌՆԹ-ում եւ դեզոքսիռիբոզները ԴՆԹ-ներում):

Ժամանակակից օրգանիզմներում, եթե ռիբոնուկլեոտիդը սխալմամբ ներկառուցվում է ԴՆԹ-ի շղթայի մեջ, հատուկ ֆերմենտներն ուղղում են խախտումը: Դա մատնանշում է, որ էվոլյուցիան հանգեցրել է առավել կայուն մոլեկուլներով համակարգի առաջացման: Հակառակ դեպքում գեների գոյությունն անհնարին կլիներ: 

Հետազոտողները կարծում են, որ ՌՆԹ-ն եւ ԴՆԹ-ն պետք է միասին ի հայտ գային եւ զարգանային: Ընդ որում, ԴՆԹ-ն կարող էր ավելի շուտ ձեւավորվել, իսկ ռիբոնուկլեինային թթուները կարող էին էվոլյուցիա ապրել այն սինթեզելու համար: Սակայն նման գործընթացը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՌՆԹ-ն արդեն «իմանա», թե ինչից է կազմված դեզօքսիռիբոնուկլեինային թթուն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. myshared.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ