Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գիտնականներն իմպլանտներ են ստեղծել, որոնք կարող են աճել մարդու հետ միասին. news.am

Գիտնականներն իմպլանտներ են ստեղծել, որոնք կարող են աճել մարդու հետ միասին. news.am

Մինեսոտայի համալսարանից ամերիկացի գիտնականները լրագրողներին հայտնել են, որ առաջին անգամ հաջողվել է բացառիկ իմպլանտներ ստեղծել, որոնք ի վիճակի են աճել մարդու հարազատ օրգանների նման:

Այդ գյուտը կարող է իսկական առաջընթաց ստեղծել մանկական բժշկության մեջ, որովհետեւ անհամեմատ ավելի հեշտ կլինի երեխաներին օգնել օրգանների փոխպատվաստման դեպքում: 

Ներկայում բժիշկներն արդեն կարողացել են լաբորատորիայում կենդանի արյունատար անոթներ աճեցնել:  Նման անոթները կարող են հսկայական օժանդակություն լինել սրտի բնածին արատներով երեխաների բուժման գործում, որոնց մարմնում սինթետիկ գրաֆտներ են տեղադրում կամ փոխարինում են դրանք եւ այդ նպատակով անհրաժեշտ է լինում բաց սրտի վրա հինգ եւ ավելի վիրահատություն կատարել: Տրանսպլանտների դեպքում, որոնք կարող են աճել մարմնում եւ ռեգեներացիայի ենթարկվել, ավելորդ վիրաբուժական միջամտություն չի պահանջվի, նշանակում է` դրանց հետ կապված հնարավոր բարդություններ եւս չեն առաջանա:

Համալսարանի աշխատակիցները, նախ, լաբորատոր պայմաններում անոթանման խողովակներ են աճեցրել:  Ընդ որում, նրանք ոչխարի դոնորական կենսանյութ են օգտագործել. հենց այդ բջիջներից են ստեղծվել ապագա անոթները: Դրանից հետո` մոտ 5 շաբաթ անց, հետազոտողները հատուկ վարակազերծող միջոցի օգնությամբ «լվացել են» ոչխարի դոնորական բջիջները` թողնելով միայն խողովակների «հիմնակմախքը»: Փորձարկման հաջորդ փուլում խողովակներով փոխարինել են թոքային զարկերակի մի մասը` անոթի, որով արյունը սրտից անցնում է թոքերին: Նման միջամտություններն իրականացվել են երեք գառնուկի հետ: 

Այդ գառնուկների սեփական բջիջները նորից տեղադրել են արդեն տեղադրված խողովակների մեջ` նրանց հնարավորություն տալով աճել, ինչպես նաեւ բացառելով հյուսվածքների պոկումը, որպես օրգանիզմի համար օտար հյուսվածքներ: Բոլոր երեք առանձնյակներն աճել են` դառնալով հասուն ոչխարներ, նրանց վիճակը գնահատվում է նորմալ: Աշխատանքի համահեղինակ Ռոբերտ Տրանկվիլոն (Robert Tranquillo) հայտնել է, որ սա առաջին դեպքն է, երբ բժիշկները նոր նյութ են ներմուծում հիվանդի մարմին, եւ այդ նյութը կարող է այնտեղ աճել: Նա հավելել է, որ դա  հյուսվածքների աճեցման տեխնոլոգիայի եւ ռեգեներատիվ բժշկության «իդեալական միություն» է եղել, երբ հյուսվածքն աճեցվել է լաբորատորիայում, հետո հիվանդի մարմնում ընթացող բնական գործընթացներն այն դարձյալ կենդանի են դարձրել:

Գիտնականները նախատեսել են հետագայում մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումների անցնել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. informing.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ