Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

ԴՆԹ-ի հիմքով վերստեղծել են ենթադրյալ մարդասպանի դիմանկարը. news.am

ԴՆԹ-ի հիմքով վերստեղծել են ենթադրյալ մարդասպանի դիմանկարը. news.am

Ամերիկյան Կոլորադո նահանգի ոստիկանությունը` ParabonSnapshot լաբորատորիայի հետ համագործակցությամբ, երեք մարդու սպանության մեջ մեղադրվող հանցագործի ԴՆԹ-ի հիման վրա կարողացել է վերստեղծել նրա դիմանկարը:

Կոլորադո նահանգից Բենեթ ընտանիքի երեք անդամները (26-ամյա Դեբրան, 27-ամյա Բրյուսը ու նրանց յոթամյա դուստր Մելիսան) մոտավորապես երեսուն տարի առաջ դաժանաբար սպանվել էին: Ողջ է մնացել միայն կրտսեր դուստրը՝ երեք տարեկան Վանեսան, հանցագործը նրան լուրջ վնասվածք էր հասցրել, ու հետագայում աղջիկը ստիպված է եղել բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ անցնել: Բոլորը զոհերը մահացել են բութ առարկայով հարվածից, իսկ հոր ու դստեր մարմինների վրա հայտնաբերվել են նաև դանակից ստացած վնասվածքներ: Կան հիմքեր ենթադրելու, որ Դեբրային ու Մելիսային մահից առաջ բռնաբարել են: Մարդասպանին առայսօր չէր հաջողվում գտնել, չնայած արդեն 30 տարի է անցել:

Ներկայում ոստիկանությունը գիտնականների հետ համագործակցությամբ հույս ունի հին գործի մասին նոր տվյալներ ստանալ:

 

Օգտագործելով գենետիկ հետազոտության ու ԴՆԹ ֆենոտիպավորման մեթոդաբանության տվյալները, նրանք համակարգչային մոդելավորման միջոցով ստեղծել են ենթադրյալ մարդասպանի դիմանկարը:

ԴՆԹ ֆենոտիպավորման մեթոդաբանությունը թույլ է տալիս հասկանալ որոշ արտաքին առանձնահատկություններ՝ հիմք ընդունելով գենետիկ տվյալները: Կարելի է կռահել աչքերի, մազերի ու մաշկի գույնը, նաև դեմքի ձևը, պեպենների առկայությունն ու որոշ այլ նշաններ: Իհարկե՛, արտաքին տեսքի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաև արտաքին գործոննները՝ օրինակ, սննդի տեսակն ու վնասակար սովորությունների առկայությունը

Հետազոտողները ստեղծել ենն երկու դիմանկար՝ մեկը պատկերում է հանցագործին 25 տարեկանում, երբ կատարվել է հանցագործությունը, իսկ մյուսը՝ 55-տարեկանում, այսինքն այնպիսին, ինչպեիսին նա պետք է լինի ներկայում:

Ոստիկանությունը հույս ունի, որ այս ձևով կկարողանա առաջ շարժվել հանցագործի որոնումների հարցում, գտնել նրան ու պատասխանատվության ենթարկել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ