Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գիտնականները փորձարկում են մաշկի բջիջներից արյուն ստանալու եղանակները. tert.am

Գիտնականները փորձարկում են մաշկի բջիջներից արյուն ստանալու եղանակները. tert.am

Կենսաբաններին հաջողվել է 8 օրում ֆիբրոբլաստները` հյուսվածքները կապող բջիջները, վերածել էրիթրոցիտների: Այս մասին զեկույցը հրապարակվել է Cell ամսագրում: Շվեդ գիտնականները կազմել են 4 ազդանշանային սպիտակուցներից բաղկացած նվազագույն խումբը, որոնցից հնարավոր է արյան կարմիր բջիջներ ստանալ: Այս եղանակը հետագայում կարող է թույլ տալ մեթոդներ մշակել փոխներարկման կարիք ունեցող հիվանդի սեփական բջիջներից արյուն ստանալու համար` ամբողջությամբ ազատելով նրանց արյան համատեղելիության խնդրից:

Զեկույցում նշվում է, որ  մեր օրգանիզմում ցանկացած բջիջ պարունակում է ԴՆԹ ամբողջական փաթեթը, սակայն տարբեր բջիջներում ամբողջական տեղեկությունը մասնակիորեն է դրսևորվում:

Մեծ հետաքրքրություն են  ներկայացնում հստակ մեխանիզմները, ինչպես նաև ազդանշանային սպիտակուցներն ու գեները, որոնց ակտիվությունը բերում է այս կամ այն տիպի բջիջների ձևավորմանը: Շվեդիայի Լունդ քաղաքի համալսարանի գիտնականների ուշադրության կենտրոնում հայտնվել է էրիթրոցիտների կազմավորումը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ