ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Մսից պատրաստված օրիգամի ռոբոտը կօգնի ստամոքսից հանել կուլ տված մարտկոցները. news.am
Massachusetts Institute of Technology-ի գիտնականները՝ Մեծ Բրիտանիայի ու Ճապոնիայի իրենց գործընկերների հետ համատեղ, ստեղծել են անսովոր ռոբոտ, որը համապարփակ ծալվում է, տեղավորվելով փոքրիկ սրվակի մեջ ու կարող է կուլ տված զանազան իրեր՝ օրինակ մարտկոցներ հանել մարդու ստամոքսից:
Օրիգամի ռոբոտն արտաքուստ ծածկված է խոզի չորացված աղիով, որը սովորաբար գործածվում է նրբերշիկներ ու երշիկներ պատրաստելու համար: Ռոբոտին փաթեթավորում են սառցե սրվակի մեջ, որը ստամոքսում հայտնվելուց հետո լուծվում է: Սրվակից ազատվելուց հետո ռոբոտը բացվում է ու պատրաստ լինում աշխատանքի:
Սարքը կարելի է կառավարել արտաքին էլեկտրամագնիսական դաշտի օգնությամբ, ինչն իրականացնելու համար ռոբոտի մարմնում ներկցվում է փոքրիկ մագնիս: Ռոբոտն ունակ է ստամոքսից հանել կուլ տրված մարտկոցները եւ ուտելու ոչ ենթակա այլ առարկաներ:
Գիտնականներն այս սարքը փորձարկել են ստամոքսի մոդելի վրա. հատուկ այդ նպատակների համար ձեռք բերված խոզի ստամոքսի մեջ լցրել են կիտրոնի հյութ՝ նմանակելով ստամոքսահյութը:
Հետազոտողները համարում են, որ նոր ռոբոտին հնարավոր կլինի օգտագործել ո՛չ միայն մարտկոցներ հանելու համար (միայն ԱՄՆ-ում տարեկան 3500 մարտկոց են կուլ տալիս), այլեւ դեղերը նշանակետին հասցնելու, նաեւ առանց վիրահատական միջամտության այլ օտարածին առարկաներ հանելու համար:
17.05.2016 Կարդացեք նաև
ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսորի պատվավոր կոչման այսօր Գիտական խորհրդի նիստում արժանացավ ևս երեք վաստակաշատ մասնագետ...
28.05.2025
Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի...
23.12.2020
Ցողունային բջիջներին և բջջային ամենատարբեր հիվանդությունների թերապիային նվիրված կլինիկական հետազոտությունների քանակը մշտապես աճում է: 2018 թ. այն աճել է...
26.12.2019
Իրաքում՝ Դիյալա նահանգում 25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված յոթնյակ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա: Իրաքի պատմության մեջ սա յոթնյակի ծնունդի առաջին դեպքն է...
17.07.2019
Հանրապետության ողջ տարածքը սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով` համաձայն...
16.08.2018
Արհեստական ցողունային բջիջների կիրառմամբ նոր հեղաշրջումային տեխնոլոգիան օգտագործվել է սրտամկանի վնասումով մարդկանց բուժման համար: Ինչն է կարևոր. այս բջիջները չեն բերում քաղցկեղի զարգացման ռիսկի մեծացման...
07.02.2017
University of Washington-ի հետազոտողներն ուսումնասիրում են անողնաշարավորներին, որոնք դասվում են աղիներով շնչողների կարգին: Նրանց ենթադրությամբ՝ այս էակների ռեգեներացիայի գործընթացն ըմբռնելը թույլ կտա...
02.12.2016
Շոտլանդիայի լաբորատորիաներից մեկում գիտնականները սկսել են ցողունային բջիջներ հավաքել մանկական կաթնատամներից: Հետագայում բջիջները կսառեցնեն, եւ դրանք կպահպանվեն երկար ժամանակ...
28.11.2016
A*STAR's Genome Institute of Singapore-ի (GIS) եւ Institute of Molecular and Cell Biology-ի (IMCB) սինգապուրցի գիտնականները կարողացել են մաշկի բջիջներից արյան եւ իմունային բջիջներ ստեղծել: Արհեստական բջիջները ներմուծվել են...
24.11.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ