Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

ԱՄՆ-ի գաղտնի խորհրդակցությանը պայմանավորվել են «քվազի մարդու» ստեղծման մասին. news.am

ԱՄՆ-ի գաղտնի խորհրդակցությանը պայմանավորվել են «քվազի մարդու» ստեղծման մասին. news.am

Մոտավորապես 150 գիտնական, իրավաբան եւ բիզնեսի ներկայացուցիչ է մասնակցել Հարվարդի բժշկական դպրոցում տեղի ունեցած խորհրդակցությանը մարդկային սինթետիկ գենոմի ստեղծման վերաբերյալ, որն ուղիղ ճանապարհ կբացի արհեստական մարդու ստեղծման ուղղությամբ:

The New York Times-ի վերլուծաբան Էնդրյու Պոլակի (Andrew Pollack) դիտարկմամբ, միջոցառումն ընթացել է փակ ռեժիմում, իսկ ներկաներին խնդրել են դեպքերի մասին չտարածվել մամուլում կամ սոցցանցերում:

Սինթետիկ գենոմի ստեղծումը լրջորեն տարբերվում է արդեն կիրառվող խմբագրումից. խոսքը որեւէ գենի փոփոխության մասին չէ, այլ քիմիական միացությունների օգնությամբ ԴՆԹ-ի բոլոր բաղադրիչների ստացման: Արհեստական բազային զույգերը կենսաբաններին թույլ կտան հաղթահարել օրգանիզմների հետ փորձարկումներում բնական սահմանափակումները: Հեռանկարում տեխնոլոգիան մեկնակետ կդառնա, այսպես կոչված, «քվազի մարդու» ստեղծման համար, որը ազգակցական կապեր չունի գենետիկ մակարդակում, այսինքն, կենսաբանական տեսակից դուրս է: 

Երբ փակ հանդիպման մասին տեղեկությունները հայտնվել էին ԶԼՄ-ներում, Հարվարդի գենետիկայի պրոֆեսոր Ջորջ Չերչը (George Church) հայտնել էր, որ մասնակիցները քննարկել են ոչ թե մարդու սինթետիկ գենոմը, այլ ԴՆԹ-ի երկար թելերի սինթեզման ուղիները: Խորհրդակցության գաղտնի բնույթը նա բացատրել է գիտական ամսագրում աշխատանքների արդյունքների հրապարակման պլաններով:

Միաժամանակ, Պոլակը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Չերչի նախագիծն ի սկզբանե կոչվում էր «HGP2: The Human Genome Synthesis Project» - «HGP2. Մարդու սինթետիկ գենոմի նախագիծ», իսկ հրավիրատոմսերում նշված էր, որ տեխնոլոգիայի առանցքային խնդիրը  «բջջային գծում մարդու լիարժեք գենոմի սինթեզումն է առաջիկա 10 տարվա ընթացքում»: Հետագայում անվանումը փոփոխվել էր «HGP-Write: Testing Large Synthetic Genomes in Cells» - «Մարդու գենոմի» նախագիծ. բջիջներում խոշոր սինթետիկ գենոմների հետազոտություն:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ