Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Չինաստանում երեխայի ծննդից հետո պարզվել է, որ 31 մատ ունի. news.am

Չինաստանում երեխայի ծննդից հետո պարզվել է, որ 31 մատ ունի. news.am

Չինաստանում Հոնգդոնգ անունով երեք ամսական տղան ձեռքի 15 մատ ունի եւ ոտքի 16 մատ: Նրա մայրը դիմել է բոլոր սրտացավ մարդկանց օգնությանը: Տղան տառապում է պոլիդակտիլիայի շատ անսովոր տարատեսակից` անատոմիական շեղումից, որը բնութագրվում է մարդու ձեռքերին կամ ոտքերին մատների նորմայից մեծ քանակությունով: Նա նաեւ յուրաքանչյուր ձեռքին երկուական ափ ունի, որի պատճառով նրա բութ մատերը բացակայում են:

Հոնգդոնգի ծնողները հուսահատության մեջ են, որովհետեւ չգիտեն, թե ինչպես եւ որտեղ բուժեն որդուն: Տեղական հիվանդանոցի վիրաբույժներն արդեն հայտնել են, որ նման վիրահատության անցկացումը նրանց համար արտասովոր դժվարություն կներկայացնի:

Պոլիդակտիլիա է դիտարկվում յուրաքանչյուր հազարից մեկ երեխայի մոտ, սակայն նման քանակությամբ ավելորդ մատների առկայությունն իսկական ռեկորդ է: Երեխայի մայրն ինքն էլ տառապում է նման խանգարումից. նրա ձեռքերին եւ ոտքերին եւս ավելորդ մատներ կան, բայց դրանք շատ չեն:

Կինը զգուշանում էր, որ պոլիդակտիլիան կփոխանցի իր երեխային, այդ պատճառով բազմաթիվ բժշկական ստուգումներ է անցել հիվանդանոցներում: Իր հղիության կեսին նա նույնիսկ կենտրոնական ծննդատուն է այցելել, որպեսզի քառաչափ գերձայնային հետազոտություն անցնի: Եվ դարձյալ բժիշկները հայտնել են, որ նրա երեխան ոչ մի անոմալիա չունի:

Առայժմ երեխան չափից ավելի փոքր է լիակատար անզգայացման համար եւ նրան ստիպված կլինեն վիրահատություններ կատարել 6 ամսականից մինչեւ մեկ տարեկանը: Դրանց արժեքը հարյուր հազարավոր յուաններ է կազմում, որ ծնողները չունեն: Այդ պատճառով այժմ տղայի մայրը փող է հավաքում բոլոր հնարավոր աղբյուրներից:

 

Չինաստանում երեխայի ծննդից հետո պարզվել է, որ 31 մատ ունի Չինաստանում երեխայի ծննդից հետո պարզվել է, որ 31 մատ ունի Չինաստանում երեխայի ծննդից հետո պարզվել է, որ 31 մատ ունի

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ