ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Գիտնականները գերկարողություններով մանրէներ են հայտնաբերել. news.am
Pseudomonas syringae անվանումով հայտնի մանրէն գերկարողություն ունի. այն սառեցնում է իրեն շրջապատող ջուրը նույնիսկ բարձր ջերմաստիճանի պարագայում: Մաքս Պլանկի ինստիտուտի միկրոկենսաբաններն ուսումնասիրել են այդ մանրէների գործողության մոլեկուլյար մեխանիզմները եւ պարզել են, որ մանրէի թաղանթի վրա առանձնահատուկ սպիտակուցի կառուցվածքն ի վիճակի է ուժեղացնել սառույցի ձեւավորումը:
Սովորաբար, մաքուր ջուրը սառում է անհամեմատ ավելի սառը ջերմաստիճանում (մինչեւ -36° ըստ Ցելսիուսի), սակայն որոշ միկրոօրգանիզմներ իրենց թաղանթի մակերեւույթին սպիտակուցներ ունեն, որոնք ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում սառույցի բյուրեղների ձեւավորման պատճառ են դառնում: Այս միկրոօրգանիզմներից մեկը Pseudomonas syringae մանրէն է, որը հաճախ օգտագործվում է ձմեռային մարզահրապարակներում արհեստական ձյուն ստեղծելու համար: Այն նաեւ մեծ դեր է խաղում տարվա սառը եղանակին գյուղատնտեսական մշակաբույսերի վնասման գործում եւ մասնակցում է ամպերի եւ տեղումների ձեւավորմանը:
Այս մանրէն գնալով հետազոտողների ավելի մեծ ուշադրությանն է արժանանում որպես բնության մեջ եւ կլիմայում, ընդհանուր առմամբ, ջրի շրջանառությունը կարգավորող գործոններից մեկը:
Հետազոտության նպատակն էր պարզել, թե իրականում ինչ է տեղի ունենում երկու փուլի սահմանագծին` ջրի եւ P.syringae-ի թաղանթային մակերեւույթի: Գիտնականները սպեկտրոսկոպիա են կիրառել` հասկանալու, թե ջրի մոլեկուլների եւ մանրէի սպիտակուցների միջեւ ջրածնային կապերի ձեւավորումն ինչպես է հանգեցնում ջրի կառուցվածքի կարգավորմանը:
Այն սպիտակուցը, որը մանրէներն օգտագործում են շրջապատող ջուրը սառեցնելու համար, կոչվում է inaZ: Այն ամրանում է բջջային թաղանթի արտաքին կողմին: Այն ունի ակտիվ հատվածներ, որոնք սառույցի բյուրեղների առաջացման պատճառ են դառնում: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ հատվածների կառուցվածքը, որը կարող էր ջրի մոլեկուլի կողմնորոշման համար որպես յուրահատուկ կաղապար ծառայել, բավարար չէ սառույցի ձեւավորման համար, ինչպես որ ենթադրում էին ավելի վաղ հիպոթեզները, սակայն կարող է կարեւոր դեր խաղալ այդ գործընթացում: Այսպես, սպիտակուցների հիդրոֆիլ եւ հիդրոֆոբ բաղադրիչներն ուժեղացնում են ջրի սառցակալումը ցածր ջերմաստիճանի պարագայում: Սպիտակուցային բաղադրիչները նաեւ ի վիճակի են եղել շրջակա միջավայրից հեռացնել ջերմությունը:
Գիտնականների խոսքով, հեղուկ ջրում սառույցի բյուրեղների ձեւավորման գործում մոլեկուլային ճշգրիտ մեխանիզմներն ի հայտ բերելու համար նոր հետազոտություններ են անհրաժեշտ:
Այդ մասին պատմում է Science Advances ամսագիրը:
26.04.2016 Կարդացեք նաև
28.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ