Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գիտնականներն արհեստական միկրոօրգանիզմ են ստեղծել. news.am

Գիտնականներն արհեստական միկրոօրգանիզմ են ստեղծել. news.am

Բրիտանացի գենետիկներն առաջին անգամ լիովին արհեստական օրգանիզմ են սինթեզել` գոյատեւման եւ սերնդին փոխանցելու համար անհրաժեշտ գեների նվազագույն հավաքակազմով կենսունակ մանրէ:  Այս շաբաթ Science ամսագրում հրապարակվել էր Քրեյգ Վենտերի ղեկավարած գենետիկների խմբի հոդվածը. նրանք Syn 3.0 միկրոօրգանիզմն են ստեղծել ռեկորդային կարճ գենոմով: Այն ընդամենը 473 գեն ունի: Համեմատության համար ասենք, որ մարդու քսաներկու զույգ աուտոսոմները, երկու սեռական քրոմոսոմները եւ միտոխոնդրիալ ԴՆԹ-ն միասին մոտավորապես  3,1 մլրդ զույգ հիմք են պարունակում եւ 20-ից 25 հազար ակտիվ գեն:

«Մենք ուզում էինք ստուգել, թե մինչեւ ինչ աստիճան կարելի է կրճատել օրգանիզմի գենոմը` միաժամանակ չխախտելով նրա կենսագործունեության հիմնական համակարգերի գործառույթները», - մեկնաբանում է հետազոտության ղեկավար, բժիշկ Քրեյգ Վենտերը:

Գիտնականները` Վենտերի ղեկավարությամբ, փորձարկում են կատարել պարզագույն Mycoplasma mycoide մանրէի վրա, որը նույնիսկ կարծր բջջային պատ չունի: Կենսաբանության մեջ այն հայտնի է որպես խոշոր եղջերավոր անասունների եւ ընտանի այծերի թոքային հիվանդությունների գլխավոր հարուցիչ: 

Այդ միկրոպլազմայի գենոմն, իրոք, գրեթե պարզագույնն է բոլոր հայտնիներից. այն ընդամենը 901 գեն է պարունակում: Գիտնականները ստիպված են եղել գործել փորձերի եւ սխալների մեթոդով` կտրելով Mycoplasma mycoides-ի բնական գենոմի տարբեր հատվածներ: Արդյունքում նրանց հաջողվել է գեների թիվը նվազեցնել մինչեւ 473, որոնք արձանագրված են նուկլեոիդ հիմքերի 531000 զույգի վրա: Սակայն Syn 3.0-ի առկա գեներից 149 գենի գործառույթներն անհայտ են մնում, եւ գենետիկները մտադիր են, նախ եւ առաջ, պարզել դրանց դերը միկրոօրգանիզմի կյանքում:

Բժիշկ Վենտերը խոստովանում է, որ ապագայում տեսականորեն հնարավոր կլինի ցանկացած օրգանիզմ ստեղծել` ընդամենը մանիպուլյացիայի ենթարկելով նրա գեների հավաքածուն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. future-science.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ