Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Ամերիկացի գիտնականները «նանոներարկիչ» են ստեղծել բջիջների մեջ ԴՆԹ ներմուծելու համար. news.am

Ամերիկացի գիտնականները «նանոներարկիչ» են ստեղծել բջիջների մեջ ԴՆԹ ներմուծելու համար. news.am

Ամերիկացի կենսաբանները սարք են ստեղծել, որը թույլ է տալիս նոր ԴՆԹ մտցնել ցանկացած բջջի եւ մանրէի մեջ ` հոսանքի միջոցով դրանց ստիպելով լայնացնել թաղանթի ծակոտիները:  Գիտնականներն այսօր անդրգենային կենդանիներ են ստեղծում եւ փորձում են  բնածին հիվանդությունները բուժել` օգտագործելով բջիջների մեջ ԴՆԹ-ի ներմուծման համեմատաբար ոչ անվտանգ միջոցներ, կամ` գերբարակ ասեղների օգտագործման միջոցով, որոնցով  «ծակվում է» ձվաբջիջը, կամ` ռետրովիրուսների օգնությամբ, որոնց «մարտական» մասը փոխարինվում է օգտակար գենետիկ կոդով: 

Նման վիրահատությունները, ինչպես պատմում է Կալլեն Բյուին (Cullen Buie) Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (ԱՄՆ), կարող են բջջի թաղանթի հասարակ վնասվածքի կամ ասեղը սխալ մտցնելու, կամ վիրուսի նկատմամբ իմունոլոգիական ռեակցիայի զարգացման հետեւանքով մահացու հետեւանքների հանգեցնել: 

Վերջին տարիներին Բյուիի խոսքով, այդ երկու տեխնոլոգիային ռեալ այլընտրանք է հայտնվել. բջջի մեջ ԴՆԹ-ի ներմուծումը էլեկտրական դաշտերի եւ հատուկ մոլեկուլային «գնդացիրների» օգնությամբ, որոնք ցրում են գենետիկական կոդի կտորները` դրանք մանրէի կամ ձվաբջջի մեջ մտցնելուց առաջ:

Այդ տեխնոլոգիայի էլեկտրաքիմիական սկզբունքները գիտնականներին հայտնի են դեռեւս անցյալ դարի 80-ականների կեսերից: 1982-ին գերմանացի կենսաբան Էբերհարդ Նոյմանը (Eberhard Neuman) պարզել է, որ էլեկտրական ուժեղ դաշտի ազդեցության հետեւանքով բջջային թաղանթում սկսվում են փոքրիկ ծակոտիներ հայտնվել, որոնք ի վիճակի են իրենց միջոցով ներս թողնել օտարածին մոլեկուլներ:

2011-ին ստեղծվել է նման «նանոներարկիչների» առաջին տարբերակներից մեկը, սակայն դրանց օգտագործումը նոր խնդիր է ի հայտ բերել. պարզվել է, որ ԴՆԹ-ի հաջող ներարկման համար անհրաժեշտ է բջջի յուրաքանչյուր նոր տեսակի համար անհատապես ընտրել դաշտի  ուժը: Բյուին եւ իր գործընկերները միջոց են գտել պարզեցնելու եւ արագացնելու դա` «նանոներարկչին» սպիտակուցային մոլեկուլների հավաքածու ավելացնելով, որոնք սկսում են լուսավորվել ԴՆԹ-ին ամրանալիս: 

«Ներարկիչն» իրենից ներկայացնում է փոքրագույն նեղացող ուղի, որն էլեկտրոնային ճառագայթի միջոցով ծակվել է կիսահաղորդիչ թիթեղի վրա:  Իր ձեւի շնորհիվ, նեղացմանը համապատասխան, նրանում աստիճանաբար աճում է էլեկտրական ներուժը: Եթե նրանով մանրէ լողա` շարժմանը համապատասխան, այն գնալով ավելի ու ավելի մեծ էլեկտրական դաշտեր կզգա մինչեւ այն պահը, երբ նրա ծակոտիները բացվեն եւ դրանով մանրէի մեջ ներթափանցեն գունանյութի մոլեկուլները: 

Այդ տեխնոլոգիայի աշխատունակությունը ցույց տալու համար գիտնականները ԴՆԹ-ն մտցրել են տուբերկուլոզային ցուպիկի ցեղակիցներից մեկի բջջի մեջ, ինչն այդ մանրէներին հակաբիոտիկներից մեկին դիմադրելու կարողություն է հաղորդել: Մանրէները հաջող «կարդացել են» նոր ԴՆԹ-ն եւ այն օգտագործել են դեղից իրենց պաշտպանելու համար, ինչն ապացուցել է, որ տվյալ  «ներարկիչները» գործնականում արդյունավետ են: Գիտնականների աշխատանքի մասին հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հետազոտողները հույս ունեն, որ «նանոներարկիչները» թույլ կտան մեծ քայլեր կատարել դեղագործության, ռեգեներատիվ բժշկության, քաղցկեղի բուժման եւ գենային թերապիայի զարգացման ոլորտում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vozrozhdenie-edinstva.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ