Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գիտնականները 3D-տպիչ են ստեղծել մարդկային ոսկրեր և մկաններ տպելու համար. 1in.am

Գիտնականները 3D-տպիչ են ստեղծել մարդկային ոսկրեր և մկաններ տպելու համար. 1in.am

Ամերիկյան բիոինժեներները ստեղծել և հաջողությամբ փորձարկել են 3D-բիոտպիչ, որը թույլ է տալիս «տպել» մարմնի առանձին ոսկրերի, ձեռքերի, ականջների և աճառների լիարժեք պատճեններ ցողունային բջիջների և հատուկ պոլիմերային շաբլոնների հիման վրա: Այդ մասին հոդվածը հրապարակված է Nature Biotechnology պարբերականում:

Ցուցադրության նպատակով կենսաբաններն աճեցրել են մարդու ներքևի ծնոտի ոսկր` օգտագործելով ցողունային բջիջներ, ինչպես նաև «տպել» են ամբողջական ականջախեցի` որպես շաբլոն օգտագործելով կամավորներից մեկի ականջի ՄՌՏ-լուսանկարը: Երկու օրգաններն էլ տեղադրել են կրծողի մարմնում: Դրանք այնտեղ հաջողությամբ արմատավորվել են` ներսից ամբողջովին ծածկվելով անոթներով:

Առայժմ այդ տեխնոլոգիան բժշկական կիրառման համար ամբողջովին պատրաստ չէ, պետք է կլինիկական փորձարկումներ իրականացվեն: Սակայն գիտնականները վստահ են, որ նրանց կհաջողվի շատ արագ այն տեղափոխել բժշկության բնագավառ:

 

Գիտնականները 3D-տպիչ են ստեղծել մարդկային ոսկրեր և մկաններ տպելու համար

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ