Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Ռուսաստանում առաջին անգամ բիոտպիչով աշխատող օրգան են ստեղծել. tert.am

Ռուսաստանում առաջին անգամ բիոտպիչով աշխատող օրգան են ստեղծել. tert.am

Ռուսական «Սկոլկովո» նորարարական կենտրոնի հետ համագործակցող ընկերություններից մեկը ստեղծել է բիոտպիչ, որի միջոցով աշխարհում առաջին անգամ լիարժեք գործող օրգան է տպվել։ Ինչպես նշում է interfax.ru-ն, այս մասին հայտարարել է «Սկոլկովո» հիմնադրամի փոխնախագահ Կիրիլ Կաեմը:

«Այս բիոտպիչն աշխարհում առաջինն է տպել աշխատող օրգան` վահանաձև գեղձ: Այժմ վահանաձև գեղձը գործում է ու հորմոններ արտադրում, ինչն իսկական առաջընթաց է, որը նախկինում չէր արձանագրվել»,-նշել է Կաեմը:

Նա հավելել է, որ իրենք արդեն վաճառում են նորարարական տպիչը եռաչափ տպագրությամբ զբաղվող այլ լաբորատորիաների: Նա նաև նշել է, որ ընկերությունը պատրաստվում է նույն տեխնոլոգիայով տպել այլ օրգաններ` երիկամ, լյարդ և այլն։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ