Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գիտնականները սարք են ստեղծել, որի օգնությամբ հնարավոր է «մտքի ուժով» կառավարել տեխնիկան. tert.am

Գիտնականները սարք են ստեղծել, որի օգնությամբ հնարավոր է «մտքի ուժով» կառավարել տեխնիկան. tert.am

Մելբուռնի համալսարանի գիտնականները միկրոսկոպիկ սարք են ստեղծել, որը թույլ է տալիս «մտքի ուժով»  կառավարել էլեկտրոնային սարքավորումները: Gazeta.ru-ի փոխանցմամբ` աշխատության արդյունքները հրապարակվել են Nature Biotechnology ամսագրում: Հետազոտության հեղինակների խոսքով` սարքավորումը փոխպատվաստվում է ուղեղում արյունատար անոթների միջով. էլեկտրոդների մատրիցան հասնում է ուղեղի որոշակի հատված, որտեղ գրանցում է նեյրոնների ակտիվությունը:

Այս գործառույթի շնորհիվ տեղի կունենա տեխնիկայի կառավարումը: Սարքավորումն իրենից փոքր խողովակ է ներկայացնում, որը նախկինում վիրաբույժները փոխպատվաստում էին արյունատար անոթներում արյան շրջանառությունը բարելավելու համար:

Սարքը փորձարկվել է ոչխարների վրա, և 190 օր տևած փորձարկման ընթացքում կենդանիների մոտ առողջական փոփոխություն տեղի չի ունեցել: Գիտնականները մտադիր են ապագայում այն փորձարկել մարդկանց վրա:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ