Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գիտնականները մաշկի բջիջներից ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ բջիջներ են ստեղծել. news.am

Գիտնականները մաշկի բջիջներից ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ բջիջներ են ստեղծել. news.am

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների խմբին հաջողվել է մաշկի բջիջներից ենթաստամոքսային գեղձի ամբողջությամբ ֆունկցիոնալ, ինսուլին արտադրող բջիջներ ստեղծել:  Հետազոտողները` Մաթիս Հեբրոկի գլխավորությամբ, ենթադրում են, որ ենթաստամոքսային գեղձի բջիջների արտադրության իրենց մշակած տեխնոլոգիան ապագայում կօգնի շաքարախտով տառապող յուրաքանչյուր հիվանդի համար անհատական թերապիա ընտրել: Բացի այդ, նման եղանակով ստեղծվող բջիջները կարող են օգտագործվել նոր դեղերի սկրինինգի համար:

Հեղինակները կարողացել են վերածրագրավորել մաշկի բջիջներն ու էնդոդերմալ նախորդող-բջիջները, հետո մի շարք միացություններ են ավելացրել եւ հասել դրանց արագացված կիսմանը: Դրանից հետո ստացվել են ենթաստամոքսային գեղձի բջիջների նախորդները եւ լիարժեք բետա-բջիջներ, որոնք ի վիճակի են արձագանքել գլյուկոզայի մակարդակի փոփոխմանը ու ինսուլին արտադրել:

Հետազոտողները նշում են, որ նման մոտեցում օգտագործելով` անցյալում նրանց հաջողվել է նեյրոններ եւ լյարդի բջիջներ ստեղծել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ