Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գիտնականները գտել են մարդու կյանքի տևողությունը մինչև 120 տարի հասցնելու եղանակը. 1in.am

Գիտնականները գտել են մարդու կյանքի տևողությունը մինչև 120 տարի հասցնելու եղանակը. 1in.am

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ գիտնականները հայտարարել են, որ շաքարային դիաբետի բուժման եղանակներից մեկը կարող է հնարավորություն տալ, որ կյանքի տևողությունը երկարացվի մինչև 120 տարի։ Բժիշկները ստացել են մետֆորմինը (շաքարը նվազեցնող դեղ) մարդու վրա փորձարկելու թույլտվություն, պարզելու համար դրա ազդեցությունը կյանքի տևողության վրա։

Հետազոտողները կարծում են, որ մետֆորմինն ունակ է կանխել Ալցգեյմերի ու Պարկինսոնի հիվանդությունները։ Գիտնականներն արդեն իսկ դրանք փորձարկել են կենդանիների վրա, և փորձարկումները ցույց են տվել, որ զգալիորեն մեծացրել են կյանքի տևականությունն ու որակը։

Հետազոտությունը գլխավորում է պրոֆեսոր Գորդոն Լիթգոուն, ով ներկայացնում է կալիֆոռնիական Ծերացման խնդրի հետազոտման ինստիտուտը։ Նրա խոսքերով՝ ծերացման գործընթացի դանդաղեցումը կօգնի դանդաղեցնել նաև հիվանդություններն ու դրա հետ կապված պաթոլոգիաները. «Դա կլինի հեղափոխություն բժշկական ոլորտում»։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ