Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Ամերիկուհին աշխարհում առաջին անգամ անցել է ծերացման թերապիա. 1in.am

Ամերիկուհին աշխարհում առաջին անգամ անցել է ծերացման թերապիա. 1in.am

Ամերիկուհի Էլիզաբեթ Պերիշը դարձել է աշխարհի առաջին մարդը, ով անցել է ծերացման գենետիկական թերապիա: Նրան ներարկել են ներերակային լուծույթ, այսպես կոչված՝ գենետիկ կառուցվածքով: Սեանսները անցկացրել են ԱՄՆ-ի սահմաններից դուրս, քանի որ ԱՄՆ-ում այդ թերապիան անօրինական է, հայտնում է rosbalt.ru-ն:

Պերիշի մոտ ակտիվացրել են տելոմերազաները՝ վիրուսային վեկտորների օգնությամբ, և ներարկել ֆոլիստատինի սինթեզն ակտիվացնող կոնստրուկցիաներ: Ավելի վաղ այդ մեթոդը մարդկանց վրա չէր օգտագործվում, սակայն այդ մեթոդով մկների կյանքի տևողությունն ավելացել է 13-24%-ով` կախված տարիքից:

Տելոմերազան ֆերմենտ է, որը քրոմոսոմների ծայրերին վերակառուցում է ԴՆԹ-ն: Ծերացումն ուղեկցվում է տելոմերի քայքայումով, ինչը տելոմերազան ընդունակ է վերականգնել:

Բացի այդ, ամերիկուհուն ներարկել են գենետիկական կոնստրուկցիաներ ֆոլիստատինով, ինչը խթանում է մկանային աճը: Այն արդեն կիրառվում է մարդկանց վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ