Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գիտնականներն առաջարկել են մարդու ուղեղի կառուցվածքն օգտագործել որպես մատնահետքերի այլընտրանք. 1in.am

Գիտնականներն առաջարկել են մարդու ուղեղի կառուցվածքն օգտագործել որպես մատնահետքերի այլընտրանք. 1in.am

Անհատի ուղեղում կապերի յուրահատուկ համակարգը կարող է օգտագործվել անձի նույնականացման համար՝ ինչպես մատնահետքերը: Այսպիսի եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Nature Neuroscience ամսագրում:

Նեյրովիզուալիզացիան (մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնել ուղեղի կառուցվածքը, գործառույթները և կենսաքիմիական բնութագրերը, օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիան) ավանդաբար նեյրոֆիզիոլոգիայում օգտագործվում է տարբեր խմբի մարդկանց ուղեղի գործունեության համեմատության համար:

Էմիլի Ֆիննը և նրա գործընկերները պարզել են, որ մարդու ուղեղի տարբեր մասերի կապերի յուրահատուկ առանձնահատկությունները բավական կայուն են՝ նրա անձը այլ անհատների համեմատությամբ պարզելու համար: Ֆիննի աշխատանքին մասնակցել է 126 մարդ: Պարզվել է՝ նեյրովիզուալիզացիան սեանսներից մեկի ժամանակ ստացված կապերի պատկերը հաջորդ սեանսներում մնում է անփոփոխ և դրա միջոցով հեշտ է պարզել անձը փորձի մյուս մասնակիցների մեջ:

Ավելին՝ կապերի նկարներն օգնել են գուշակել նորն ընկալելու և մտապահելու, խնդիրները (որոնց մարդը նախկինում չի բախվել) լուծելու ունակությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ